RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » Սա հետաքրքիր է...

Հետաքրքիր փաստեր ձախլիկների մասին
 


 


   erkusov.com

 

1. Տղամարդիկ ավելի հաճախ են լինում ձախլիկ, քան կանայք:

2. Մարդկանց 10-12%-ը ձախլիկ է:

3. "Ձախլիկների" օրը նշվում է օգոստոսի 13-ին: Այս տոնը նշվում է 1992թ-ից:

4. Նյու Յորքի Սեյնթ Լոուրենս համալսարանի կողմից անցկացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ ձախլիկների մեջ մտավոր բարձր զարգացածություն ունեցողները 140-ով շատ են` աջլիկերի համեմատությամբ:

5. Մայրերը, որոնց տարիքը գերազանցում է 40-ը, ավելի հավանական է, որ լույս աշխարհ բերեն ձախլիկ երեխա` համեմատած 20-ամյա մայրերի հետ:

6. Էսկիմոսների մոտ ամեն ձախլիկ համարվում է կախարդ: Մարոկկոյում ձախլիկներին անվանում են s'da (նշ.` սատանա): Ինկերի մոտ ձախլիկները ունակ են բուժել հիվանդներին:

7. Շատ մահմեդական երկրներում մարդկանց արգելում են ուտել ձախ ձեռքով, որը համարվում է "ոչ մաքուր": Անգամ ձախ ձեռքի ցույց տալը հասարակական վայրերում օրենքով արգելվում է որոշ մուսուլմանական երկրներում, այդ թվում` Սաուդյան Արաբիայում:

8. Հետազոտությունները ցույց են տվել, որ ձախլիկները ավելի տաղանդավոր են մաթեմատիկայում և ճարտարապետությունում:

9. Ձախլիկությունը անցնում է ժառանգաբար:

10. Ուղեղի աջ և ձախ մասի միջև կապն ավելի արագ է ձախլիկների մոտ:

11. Պատմականորեն համարվում է, որ ձախ մասը ավելի թույլ է. ավելի "կանացի" է:

12. Ժամանակից շուտ ծնված երեխաները հավանաբար կլինեն ձախլիկներ: Նորածինները, որոնք Апгар սանդղակով ստացել են ցածր միավորներ, հաճախ լինում են ձախլիկներ:

13. Գիտնականները պարզել են, որ ձախլիկները ավելի ուշ են հասունանում, քան աջլիկները:

14. Միայն մարդկության 1%-ն է ընդունակ գրել 2 ձեռքով էլ:

15. Հետազոտությունները պարզել են, որ եթե ձախլիկը վնասի իր դոմինանտ ձեռքը, ապա ավելի շուտ կսովորի օգտագործել մյուսը, քան աջլիկները:

16. Գիտնականները պարզել են, որ ձախլիկի ուղեղը վատ զգացմունքները ընդունում է բուռն:

 17. Երբ նորածնին դնում են փորիկի վրա, աջլիկները թեքում են գլուխը աջ, իսկ ձախլիկները` ձախ:

18. Հայտնի ձախլիկներ էին Չարլի Չապլինը, Փոլ Մաքարթնին, Բիլ Գեյթսը, Մարկ Տվենը, Մոցարտը, Հուլիոս Կեսարը, Լոենարդո դա Վինչին և այլք:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 65հզ.+ բաժանորդ




Հրապարակման պատրաստեց` Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն
Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: erkusov.com (12.03.13) | Հեղինակ: erkusov.com
Դիտումներ: 9033 | Տեգեր: Հետաքրքրաշարժ, Սա հետաքրքիր է, ձախլիկներ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...
Загрузка...
Загрузка...