RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Թոքային հիվանդություններ.լուծումները՝ մասնագետից

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   Zham.am

Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիվ 1 վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժ.գ.թ. Մկրտիչ Մկրտչյանը տասնյակ տարիներ զբաղվում է թորակալ վիրաբուժությամբ: 2014թ.-ից «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի թորակալ վիրաբուժության ծառայության ղեկավարն է: Լինելով ոլորտին քաջատեղյակ անձնավորություն՝ բժիշկը հուսով է, որ կրծքավանդակի հիվանդությունների բուժումը մեր երկրում դեռ զարգացման միտումներ ունի. «Մենք ունենք զարգացած կարդիոլոգիա և կարդիոխիրուրգիա: Ցավոք նույնը հնարավոր չէ ասել թոքերի հիվանդությունների մասին, կա միայն մի քանի բաժանմունք և ընդամենը երկու տասնյակ թոքաբան: Իմ երազանքն է Հայաստանում ունենալ թոքային կամ շնչական կենտրոն»:

- Խոսենք այնքան մեծ տարածում ունեցող թոքաբորբի մասին: Արդյո՞ք այս հիվանդությունն էլ վիրաբուժական ելք է ենթադրում:

- Սովորաբար ոչ բարդացած թոքաբորբերով զբաղվում են թոքաբանները, բայց երբ այն բարդացած է, սահմանային, հարկ է լինում արդեն դիմել վիրահատական միջամտության: Թոքաբորբերի մի մասն ուղեկցվում են նաև պլևրիտներով: Այսինքն՝ ընդգրկվում են բոլոր շերտերը՝ նաև թոքը պատող շերտը՝ պլևրան, այս դեպքում երկու հիվանդությունը միաժամանակ է՝ և՛ թոքաբորբ, և՛ պլևրիտ: Բարդացած թոքաբորբը թարախակույտի ձևավորումն է, երբ թոքաբորբի չբուժման կամ թերի բուժման հհետևանքով առաջանում է թարախակույտ, որը պահանջում է վիրաբուժական միջամտություն: Շարունակելով խոսել ոչ բերբոքային հիվանդություններից ամենատարածվածների մասին՝ ցավով պետք է նշել նաև շնչուղիների ու թոքերի ուռուցքները, որոնց թիվը գնալով աճում է ամբողջ աշխարհում: Այս հիվանդությունն ունեցող հիվանդները դիմում են բժշկի հիվանդության արդեն երկրորդ փուլում: Առաջին փուլում դիմող հիվանդների թիվը շատ քիչ է: Սկզբնական շրջանում հիվանդությունը կլինիկական դրսևորումներ չունի: Ընդհանուր առմամբ կարող է դրսևորվել հազով, որը հաճախ ծխողները վերագրում են ծխելուն, չծխողները՝ մրսելուն: Քաղցկեղի առաջին կլինիկական դրսևորումների՝ հազի, ընդհանուր թուլության, ախորժակի անկման, մարմնի քաշի կորստի ժամանակ արդեն պետք է հետազոտվել: Վերը նշվածներն ուռուցքների առկայության առաջին բարձրաձայնողներն են: Թոքային քաղցկեղի դեպքում լինում է հազի հետ արյունախառը խորխի առկայություն, երբեմն՝ ցավ: Մի քիչ ավելի ուշ փուլում՝ դրժվարաշնչություն, թթվածնային քաղց և այլն:

- Միայն մրսե՞լը, թե թոքային հիվանդությունների առաջացման այլ պատճառներ էլ կան:

- Բորբոքային հիվանդությունների առաջացման մի քանի պատճառ գոյություն ունի. և՛ մրսածությունը, և՛ օրգանիզմի ցածր դիմադրողականությունը, և՛ ուղեկցող հիվանդությունները, օրինակ՝ շաքարային դիաբետը, քրոնիկ սակավարյունությունը, անեմիաները, որոնց ժամանակ օրգանիզմում տեղի է ունենում դիմադրողականության անկում և այլն: Մեր՝ հայերիս մեջ բացակայում է առողջ ապրելակերպի կուլտուրան: Դրա առկայության, առողջ սնունդ օգտագործելու, սպարտով զբաղվելու, ինչպես նաև պարբերաբար կանխարգելից բուժզննման դեպքում հիվանդությունների թիվը զգալի կնվազի:

-Պարո՛ն Մկրտչյան, տասնյակ տարիներ աշխատելով առողջապահության ոլորտում, ժամանակ առ ժամանակ լինելով եվրոպական զարգացած երկրների կլինիկաներում, կարծում եմ, մշտապես համեմատում և գնահատում եք հայաստանյան առողջապահական համակարգը:

- Ընդհանուր առմամբ համակարգը շատ բաց տեղեր ունի, ինչն անդրադառնում է բժշկության կազմակերպման վրա: Մեր երկրում առողջապահության կազմակերպումը թերանում է: Սխալ է կազմակերպվում նախ ֆինանսավորումը: Հիվանդ-բժիշկ-ֆինանսավորող եռամիասնությունը ոչ լիարժեք է գործում: Պետպատվերը լիարժեք չի կարողանում ծածկել հիվանդության ծախսը: Մենք օգտագործում ենք մեծ ծախսեր պահանջող ապարատներ: Փորձում ենք մեր կապերի շնորհիվ իրականացնել բուժումը, բայց այսպես երկար չի կարող շարունակվել: Կան հիվանդություններ, որ թանկարժեք դեղորայք են պահանջում: Առաջանում է խնդիր. Ի՞նչպես տրամադրել թանկարժեք դեղորայքը պետպատվերի հիվանդին, եթե պետութան կողմից նրան շատ քիչ միջոցներ են տրամադրվում: Պետք է նեղացվի, խստացվի պետպատվերի շրջանակը: Պետպատվերը պետք միանշանակ տրվի սոցիալապես ցածր խավին: Մյուսների համար պետք է լինի ապահովագրություն:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 75հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (05.04.18) | Հեղինակ: Zham.am
Դիտումներ: 432 | Տեգեր: Թոքային, մասնագետից, հիվանդություններ.լուծումները՝ | - Վարկանիշ -: 0.0/0