RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Նշաններ, որ լյարդը գերծանրաբեռնված է, իսկ ճարպերի նյութափոխանակությունը՝ խախտված

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   Yelaket.am

Լյարդը ամենակարևոր օրգաններից մեկն է: Այն տարրալուծում է ճարպը, կարգավորում արյան մեջ շաքարի մակարդակը, կարևոր դեր է խաղում օրգանիզմում էնզիմների արտադրության և կարևոր վիտամինների, հանքանյութերի և գլիկոգենի պահպանման գործում: Ոչ մի այլ օրգան չի կարող փոխարինել լյարդին: Ինչ էլ ուտենք կամ խմենք՝ անցնում է լյարդով: Ահա թե ինչու է այս օրգանն ամենաշատը տուժում մեր վնասակար սննդակարգի պատճառով:

Արյան բարձր ճնշումը, հոգնածությունը, խոլեստերինի բարձր մակարդակը միայն մի քանիսն են այն նշաններից, որոնք հուշում են, որ լյարդը գերծանրաբեռնված է, իսկ ճարպերի նյութափոխանակությունը՝ խախտված:

Փոքր քանակությամբ ճարպերը ոչ մի բացասական ազդեցություն չեն կարող ունենալ: Մյուս կողմից, եթե ճարպերը կազմում են լյարդի ամբողջ քաշի 5-10%-ը, սա նշանակում է, որ առաջացել է սթեաթոզ. հիվանդություն, որն առավել հայտնի է՝ որպես լյարդի ճարպակալում:

Լյարդի ճարպակալման նախանշաններ

Այս հիվանդությունը հաճախ կոչվում է լուռ հիվանդություն, քանի որ դրա նախանշանները հազվադեպ են ակնհայտ լինում: Շատ դեպքերում տարիներ են պահանջվում, մինչև կնկատեք ինչ-որ բան:

Եթե հիվանդությունը զարգանա, միայն այդ ժամանակ կնկատեք նախանշանները, օրինակ՝ թուլություն, ախորժակի կորուստ և կենտրոնացման խնդիրներ:

Հնարավոր է՝ որովայնի միջին և վերին հատվածներում ցավեր զգաք, կամ մաշկի վրա մուգ կետեր առաջանան, ինչպես նաև՝ լյարդը մեծանա:

Բուժումը

Ոչ մի բուժում չկա ճարպակալած լյարդի համար: Կան միայն կանխարգելիչ կամ վիճակը հանգստացնող բուժումներ: Այս հիվանդության մասին իմանալուց հետո, անմիջապես պետք է հրաժարվել ալկոհոլից: Ճարպակալությամբ տառապող մարդիկ պետք է ազատվեն ավելորդ կիլոգրամներից: Կանոնավոր վարժությունները, հստակ սննդակարգը կարող են լավացնել վիճակը:

Նաև շատ կարևոր է նվազեցնել վերամշակված ուտելիքների օգտագործումը, որոնք պարունակում են կարբոհիդրատներ, օրինակ՝ սպիտակ հացը, կարտոֆիլը, շաքարը, հացահատիկը և տրանսյուղերը:

Ստիպված կլինեք նաև հրաժարվել այնպիսի ուտելիքներից, որոնք պատրաստված են մարգարինով, կարագով կամ տարբեր ձիթայուղերում:

Եթե ունեք նման հիվանդություն, բժիշկները խորհուրդ են տալիս խմել թեյ, որը կօգնի հանգստացնել հիվանդությունը:

Բաղադրությունը

2ճ/գ կտրատած խատուտիկի արմատներ
200մլ ջուր
Եռացրած ջրի մեջ լցրեք խատուտիկի արմատները, ծածկեք տարան և թողեք թրմվի 20 րոպե: Դրանից հետո քամեք և խմեք թեյը:

Թեյը պետք է խմել առավոտյան և երեկոյան:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 75հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (05.04.18) | Հեղինակ: Yelaket.am
Դիտումներ: 605 | Տեգեր: ճարպերի, Լյարդը, խախտված, նյութափոխանակությունը՝, որ, նշաններ., գերծանրաբեռնված, Իսկ | - Վարկանիշ -: 0.0/0