RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Ամեն ինչ շիլաքի մասին

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   Noradzev Blog

Բոլոր աղջիկները երազում են գեղեցիկ և երկարակյաց մանիկյուրի մասին, որը կարիք չի ունենա մի քանի օրը մեկ թարմացման։ Այդպիսի անգնահատելի որակ ունի շելաքը, որը վերջին ժամանակներս լայն տարածում է գտել՝ շնորհիվ կատարման պարզության և գունապնակի բազմազանության։ Այն մասին, թե ինչ ասել է շելաք, նրա առավելությունների, թերությունների և կիրառման գաղտնիքների մասին կարդացեք ստորև։

Ի՞նչ ասել է շելաք

Արդեն մի քանի տարի է շելաքը գլխավորում է ամենապահանջված նեյլ-պրոցեդուրաների շարքը' այնտեղից հանելով երբեմնի հայտնի ակրիլային և գելային երկարացումները: Իր բնույթով շելաքը 2-ը 1-ում է. լաքն ու գելը մեկ տուփի մեջ: Նրա դեպքում եղունգը չի երկարացվում, այլ' պարզապես ծածկվում է ձեր ընտրած գույնի լաքով: Բյութի-արդյունաբերության այս հիթը ոչ միայն թույլ է տալիս մոռանամ եղունգի կորեկցիայի մասին նվազագույնը 2-3 շաբաթ, այլև' ձեր եղունգների համար ունի ևս մեկ կարևոր որակ' ամրացնում է դրանք և պաշտպանում մեխանիկական վնասվածքներից:


Ինչո՞ւմն է գել-լաքի և շելաքի տարբերությունը

Այս հարցը ծագում է բոլորի մոտ, իսկ նրա պատասխանը շատ պարզ է: Տարբերությունը արտադրողի մեջ է: Երբ CND ընկերությունը թողարկեց աշխարհում առաջին գել-լաքը, այն կոչվեց Shellac: Այսօր շելաքը հատուկ անունից դարձել է հասարակ անուն և այդպես են կոչումբոլոր գել-լաքերը: Տարբեր ֆիրմաների գել-լաքերը կարող են տարբերվել իրենց որակով, իսկ շելաքը այսօր համարվում է լավագույններից մեկը:


 
Ինչպե՞ս է արվում շելաքը

1.    Սկզբի համար եղունգները բերվում է նախնական պատրաստվածության, որի դեպքում փայտե հիմքով հատուկ խարտոցի օգնությամբ ստացվում է եղունգի անհրաժեշտ ֆորման: Այնուհետև մետաղական փայտիկով արվում է չոր մանիկյուր կուտիկուլայի մշակման համար:

2.    Այնուհետև նույն փայտե կամ սովորական փափուկ խարտոցով խարտոցվում է եղունգը: Դա արվում է, որպեսզի այդ գործընթացի ընթացքում եղունգի վրա առաջացած մազիկների օգնությամբ շելաքը ավելի լավ մնա եղունգի վրա:

3.    Հաջորդ փուլը ախտահանումն է: Հատուկ հակաբակտերիալ հեղուկը յուղազերծում է եղունգները և ախտահանում այն' նպաստելով բազայի լավ քսմանը:

4.    Դրան հետևում է բուն շելաքի քսման գործընթացը: Առաջինը քսվում է բազային լաքը, որը նման է ամուր և կայուն թափանցիկ լաքի, որն ունի նաև բուժիչ հատկություններ: Այն քսում են բարակ շերտով և չորացնում ուլտրամանուշակագույն լույսով' դրա մեջ պահելով ամեն մատը ավելի քան 25 վայրկյան: Լույսի տակ պահելուց առաջ պետք է հեռացնել եղունգի կողքի ավելորդ լաքը (եթե կա այդպիսին):

5.    Երբ բազան չորանա, քսվում է ընտրված գույնը և կրկին չորացվում լույսով 25 վայրկյանում: Եթե ցանկանում եք կիսաթափանցիկ երանգ, ապա այս փուլով կարող եք ավարտել, իսկ ավելի մուգ երանգի համար պետք է ևս մեկ անգամ ծածկել եղունգը շելաքով և չորացնել այն: Կարևոր մի պահ. վերջնական շերտի ժամանակ պետք է լաքով պատել նաև եղունգի եզրերը:

6.    Այդ բոլոր փուլերից հետո մնում է բամբակի սփոնժով սպիրտով մաքրել պատրաստի եղունգը: Իսկ ամենավերջում պետք է հատուկ խնամքի յուղով փափկացնել կուտիկուլաները:




Ինչպե՞ս մաքրել շելաքը

Շելաքը մաքրվում է հատուկ հեղուկի և ժապավենի միջոցով' ինչպես ցուցադրված է ստորև:


Շելաք. պլյուսներ և մինուսներ

Ինչպես ցանկացած բյութի-պրոցեդուրա' շելաքը ևս ունի իր դրական և բացասական կողմերը, որը պետք է հաշվի առնել մանիկյուրի քսման այս տեխնիկան կիրառելուց առաջ: Այս հրաշք-միջոցի դրական կողմերը բավականին շատ են, բայց կան նաև մի քանի մինուսներ, որոնք պետք է հաշվի առնել:

Պլյուսները.

1.    Շելաքի դրական կողմերից մեկն այն է, որ հնարավորություն է տրվում երկարացնել և ամրացնել սեփական եղունգները' խուսափելով շերտատումից և փխրունությունից:

2.    Շելաքը չի վնասում առողջությանը, քանի որ չի պարունակում ֆորմալդեհիդներ: Նրա բաղադրությունը բավականին անվնաս է, այնպես որ այս մանիկյուրը իրենց կարող են թույլ տալ անգամ հղիները:

3.    Ամենակարևոր առավելությունը այս գել-լաքի իր երկարակեցությունն ու պրակտիկությունն են: Այն մնում է եղունգին 3 շաբաթ, իսկ հեռացնել հնարավոր է ինչպես սրահում, այնպես էլ' տանը' հատուկ հեղուկի և ժապավենի օգնությամբ:

4.    Բացի օգտակարությունից, այն ունի նաև էսթետիկ կողմեր: Շելաքի արտադրողները մշտապես թարմացնում են գույների տեսականին' ավելացնելով այնտեղ թրենդային երանգներ: Դրանց գույնը շատ վառ է և պահպանվում է մինչև վերջ:


Մինուսները.

1. Ինչպես բոլոր կոսմետիկ «քիմիաները»' գել-լաքը կարող է փոքրիկ անհարմարույթւոններ պատճառել աղջիկներին: Բարձր ջերմաստիճանի և խոնավության պայմաններում եղունգը կարող է դեֆորմացվել' սկզբում լայնանալով, այնուհետև' վերադառնալով իր ձևին: «Սեփական եղունգի» նման դեֆորմացումը կարող է միկրոճաքեր առաջացնել գելային ծածկույթի վրա, որտեղից կարող են ներթափանցել վնասակար մանրէներ և հանգեցնել սնկերի:

2. Պետք չէ նաև մոռանալ, որ շելաքի գործընթացը ավելի թանկ արժե, քան սովորական մատնահարդարումը, իսկ պարբերաբար կորեկցիաները ևս գումար արժեն: Այնպես որ գնահատեք ձեր բյուջեն' նախքան սրահ գնալը:


Եվ վերջում, ոգեշնչման համար առաջարկում են դիտել շելաքի տեխնիկայով արված եղունգների դիզայններ, որոնք կարող եք ընտրել նաև դուք:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 75հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (27.07.17) | Հեղինակ: Noradzev Blog
Դիտումներ: 5101 | Տեգեր: ԻՆՉ, ՇԵԼԱՔԻ, մասին, Ամեն | - Վարկանիշ -: 0.0/0