RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Երկուսով (կին-տղամարդ շփում)

50 միջոց, և կվառվի սիրո կրակը

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   Cosmo

Մտքովդ չէր էլ անցնի, որ ընկերոջդ հետ խենթություններ անելը կարող է նպաստել ձեր մտերմանալուն: Մինչդեռ երեխայություններ անելն իր ռոմանտիկ կողմերն ունի:

«Խաղերն ու կատակները զույգերին ավելի են մտերմացնում, քանի որ դրանք անմիջական, վեհ զգացողություններ են առաջացնում,- ասում է միջանձնային հարաբերությունների մասնագետ, թերապևտ Փոլ Քոուլմանը: - Այդ զգացողությունն ավելացնում է հետաքրքրությունը միմյանց նկատմամբ, ամրապնդում է կապը և թարմություն է հաղորդում հարաբերություններին: Իհարկե, թարմությունը չի պահպանվի հավերժ, եթե միևնույն զվարճանքները կրկնեք անընդհատ»:

«Միացիր մեզ` հետևիր մեր նախաձեռնող, խելահեղ ու երբեմն նաև գայթակղիչ արարքների ցանկին: Հնարավոր է` իրարանցում առաջացնես ու որոշ անծանոթների շոկի մեջ գցես, բայց երկուսով այնքան տարված կլինեք դրանով, որ հազիվ թե նման բաների մասին անհանգստանաք»,- ասում է Փոլ Քոուլմանը և ներկայացնում իր բանաձևը»:

1. Ընտրեք մի օր ու դուրս եկեք տնից` առանց ներքնաշորերի (թող դա լինի ձեր երկուսի փոքրիկ գաղտնիքը):

2. Զարդարիր բաժակները քո կրծկալի ու նրա անդրավարտիքի լուսանկարներով:

3. «Պատերազմեք» միմյանց դեմ Facebook-ում ինտրիգային ստատուսներ դնելով:

4. Սառնարանի վրա մագնիսներով գրիր «Ուզում եմ քեզ» արտահայտությունը:

5. Սեքսուալ հաղորդագրություններ գրեք միմյանց, երբ միասին որևէ խնջույքի եք մասնակցում:

6. Շաբաթ օրը՝ առավոտից երեկո, գարեջրի օր հայտարարեք:

 

7. Կարաոկե կազմակերպեք` երկուսով երգելով որևէ ուրախ երգ:

8. Նախքան աշխատանքի գնալը, խնդրիր նրան, որ լոսյոնով մերսի մարմինդ: Միաժամանակ նաև հավելյալ ժամանակ նախատեսիր կրքոտ մերսման անխուսափելի հետևանքների համար:

9. Գծիր ձեր բնակության վայրի քարտեզը և նշիր այն վայրերը, որտեղ արդեն հասցրել եք լինել, ապա նրանք, որտեղ դեռ պետք է միասին այցելեք:

 

10. Միասին լոգանք ընդունեք: Արա նրա փոխարեն ամեն ինչ` լվա գլուխը, տրորիր մարմինը: Իսկ վերջում փոխհատուցում պահանջիր:

11. Դիտեք խոհարարական թեմայով հաղորդաշար և նույն կերպ միասին ընթրիք պատրաստեք:

12. Աշխատանքից հետո մեկ-երկու անգամ գաղտնի գնա բիլիարդի սրահ և խաղալ սովորիր: Հետո խաղի հրավիրիր նրան:

13. Ամառվա տապին կոկտեյլներ պատրաստիր ու դիր սառնարանում. Երեկոն կվերծվի վայելքի:

14. Նրա լոգարանի պատին գունավոր օճառով մերկ մարմնիդ ուրվագիծն արա:

15. Եռամարտի օր հայտարարիր. պիցցա ուտելու մրցույթ, ոտքերով մարտ և բարձերով պատերազմ:

16. Կարագի վրա դեմքեր նկարեք` ծիծաղելի գրություններով, օրինակ` «Մի փոքրիկ նապաստակ կա, որը սիրում է քեզ»:

17. Facebook-ով խայտառակ հաղորդագրություններ ուղարկեք միմյանց ողջ օրվա ընթացքում:

18. Միմյանց հետ մրցեք համակարգչային եռաչափ խաղում։

19.Վիճակ գցեք (քար, թուղթ, մկրատ)` վերջապես հարթելու համար վեճը, թե օրինակ` ինչ դիտել հեռուստացույցով կամ ձեզանից ով պետք է սեղմի հեռակառավարման վահանակի կոճակը:

20. Զվարճալի, բայց ոչ աննպատակ ճամփորդական սովորույթներ ստեղծեք ձեզ համար, օրինակ` երբեք չհրաժարվել քաղցրավենիքի սրահի մոտ կանգ առնելուց:

21. Ամիսը մեկ անգամ գինու գիշեր կազմակերպեք` ամեն անգամ փորձելով մի նոր տեսակ:

22. Համացանցում գտիր մի շատ անճաշակ տեսահոլովակ և ուղարկիր նրան` որևէ չարաճճի գրությամբ:

23. Ընկերոջդ ներկելու գիրք նվիրիր, որտեղ քո մերկ պատկերն է. դա կարող ես ստանալ Photoshop-ի ու տպիչի օգնությամբ:

24. Միասին մտեք որևէ խանութ, ոտքից գլուխ շորեր գնեք ձեզ համար ու այդ երեկո կերպարանափոխվեք:

 

25. Երբ հեռախոսով խոսելիս ասելու բան էլ չի մնացել, անկարգ բառախաղերով բջջային հաղորդագրություններ ուղարկիր նրան:

26. Լոգարանի պատին սեքսուալ բնույթի հաղորդագրություն թող. «Աշխատանքից հետո նորից սպասիր ինձ այստեղ»:

27. Անուններ հորինեք ձեզ համար ու ամբողջ երեկո օգտագործեք դրանք:

28. Պատրաստիր նրա մանկության սիրելի կերակուրը (բաղադրատոմսը վերցրու նրա մայրիկից):

29. Տանը ժամեր շարունակ պարեք:

30. Միմյանց համար հեռախոսազանգի ծիծաղաշարժ ազդանշաններ ընտրեք:

31. Գրի առ յուրաքանչյուրիդ օգտագործած զվարճալի արտահայտությունները, հետո միասին քվեարկեք` տեսնելու, թե ում արտահայտություններն են ավելի ծիծաղելի:

32. Հեռախոսով միմյանց ուղարկեք ձեր սիրելի լուսանկարները։

33. Լուսանկարչական ապարատով նկարիր ընկերոջդ, երբ, նրանից բացի, ոչ ոք չի նայում քո կողմը:

34. Միասին ծիծաղաշարժ պատմություններ հորինեք ձեր ընդհանուր ծանոթների մասին:

35. Դիտեք անշարժ գույքի գովազդները և քննարկեք` ինչպիսի անշարժ գույք կցանկանայիք գնել: 
36. Խոսակցության ընթացքում որքան հնարավոր է շատ արտահայտություններ օգտագործիր երգերի խոսքերից կամ ֆիլմերից:

37. Յուրաքանչյուր հաղորդագրությամբ մեկ բառ ուղարկիր, որոնք միասին վերջում մեկ ավարտուն նախադասություն կկազմեն:

38. Հիշեցումներ գրիր նրա օրացույցում, օրինակ` «Տիրացիր ինձ այս լիալուսնին»:

39. Twitter-ում նոր էջ բացիր երկուսիդ համար:

40. Կողքի սենյակում Skype-ով մերկապար ցուցադրիր, և փորձեք, թե որքան ժամանակ կարող եք տարբեր սենյակներում մնալ:

41. Նրա համար բարձրաձայն կարդա մեր ՍԵՔՍ/SEX խորագրի հոդվածներից մեկը, հետո փորձարկեք գրվածը:

42. Թերթեք Victoria's Secret-ի կատալոգը և միասին որևէ բան ընտրեք քեզ համար:

43. «Անպարկեշտ» թխվածքաբլիթներ թխեք` որպես ձև ընտրելով մարմնի տարբեր մասերը:

44. Երկրպագեք ֆուտբոլային հակառակորդ թիմերի և խաղադրույքներ արեք միմյանց դեմ:

45. Փորձեք միասին մի որևէ նոր հնարք սովորեցնել քո շանը:

46. Ժամանակավոր դաջվածք արա մարմնիդ որևէ հատվածում ու ասա նրան, որ գտնի` որտեղ ես այն թաքցրել:

47. Շաբաթ օրվա համար պատրաստի կերակուրներ պատվիրիր նախաճաշի, ճաշի ու ընթրիքի համար, և ողջ օրն անցկացրեք`ինչպես խելքներիդ կփչի:

 

48. Միասին կարուսել գնացեք, և չփորձես զսպել էմացիաներդ, երբ սատանայի անվով հայտնվես մեծ բարձրության վրա:

49. Անկողնում «վերնաշապիկով կամ մերկ» հարցի շուրջ բանավեճի բռնվեք ու վիճակ նետեք`որոշելու ով ինչ է կրելու` վերնաշապիկը, թե «ոչինչը»:

50. «Լավագույն խոհարար» մրցույթ հայտարարեք` ուտեստներ պատրաստելով այդ պահին ձեռքի տակ եղած մթերքով:


Ձախողումներ

«Պորտապարի հագուստ էի գնել: Արևելյան երաժշտություն միացրեցի ու փորձեցի նրա համար պարել: Մինչդեռ նա իմ շոուի 10-րդ րոպեին արդեն ծիծաղում էր ինձ վրա: Արդյունքում՝ սկսեցի լաց լինել ու փակվեցի լոգարանում, մինչև որ ներողություն խնդրեց»:

Ջուլիետա, 29 տարեկան

«Տրամադրությունս բարձր էր: Եվ քանի որ աշխատանքային ժամս արդեն ավարտվում էր, տուն գնալուց առաջ գրեցի ընկերոջս, որ դիմավորի ինձ մեր բակում: Բայց հանկարծ տնօրենս կանչեց և հանձնարարություն տվեց ինձ: Ստիպված եղա մնալ ևս մեկ ժամ: Իսկ նա հաղորդագրությունս ստանալուց 20 րոպե հետո արդեն բնակարանիս մոտ էր և մոտ մեկ ժամ նստած սպասում էր ավտոտնակիս բակում: Հազար անգամ զանգել էր բջջայինիս, իսկ ես չէի լսել»:

Էլիզա, 27 տարեկան

«Մի գիշեր որոշեցի ընկերոջս գայթակղիչ լուսանկարներ ուղարկել: Մեկ ժամ արդեն անցել էր, բայց նրանից որևէ արձագանք չկար: Պարզվեց՝ սխալ հասցեով եմ ուղարկել: Հիմա դա բավական զվարճալի է հնչում, սակայն այն ժամանակ ստիպված էի երկար-բարակ բացատրություններ գրել այն երիտասարդին, ում հասել էին լուսանկարները, քանի որ նա արդեն ինձ հետ կապված որոշ պլաններ էր կազմել»:

Տաթևիկ, 21 տարեկան

«Մի անգամ իմ ձեռքով կարկանդակներ պատրաստեցի և ուղարկեցի զուգընկերոջս: Տուփին հաղորդագրություն էի թողել` «Հյուրասիրիր ընկերներիդ»: Սարսափելի էր, երբ պարզեցի, որ խառնել էի աղի ու շաքարավազի չափաբաժինները, արդյունքում՝ կարկանդակները չափազանց աղի ու կոշտ էին ստացվել: Խոհարարական փորձս, ցավոք, տապալվեց»:

Թամարա, 28 տարեկան





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 75հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Երկուսով (կին-տղամարդ շփում) | Ավելացրեց: erkusov.com (12.06.19) | Հեղինակ: Cosmo
Դիտումներ: 229 | Տեգեր: ՍԻՐՈ, կվառվի, 50, միջոց, կրակը | - Վարկանիշ -: 0.0/0