Главная страница » Սա հետաքրքիր է...

Հետաքրքիր փաստեր երազների մասին  8818

Загрузка...
 
 
 Խորագիրը՝ Սա հետաքրքիր է...


  Հարցում

Ձեր վերաբերմունքը Քիմ Քարդաշյանին


Կարդալ Top- հոդվածներ


 
Մարդիկ, ովքեր կուրանում են ծնվելուց հետո, կարող են տեսնել պատկերներ իրենց երազներում: Նրանք, ովքեր կույր են ծնվում, չեն տեսնում պատկերներ, նկարներ, բայց ունենում են հավասար չափով գունեղ երազներ համի, հոտի ձայնի հպման և զգացմունքների տեսքով:
 
Հետաքրքիր փաստեր երազների մասին
 
 
Դուք մոռանում եք ձեր երազների 90%-ը: Արթնանալուց 5 րոպե հետո արդեն երազի կեսը մոռացվում է, 10 րոպե հետո մոռացվում է 90%-ը:
 
Բոլոր մարդիկ էլ երազներ են տեսնում:
 
Ցանկացած մարդ (բացառությամբ ծայրահեղ հոգեբանական խանգարումներ ունեցողների), երազներ է տեսնում: Տղամարդիկ ավելի հակված են տեսնելու տղամարդկանց երազում, իսկ կանայք հավասար չափով և տղամարդկանց, և կանանց են տեսնում:
 
Մենք երազ ենք տեսնում նրա մասին, ինչ գիտենք:
 
Երբեմն մեր երազները լի են լինում անծանոթներով, բայց իրականում դրանք իրական դեմքեր են, իրական մարդիկ, որոնց դուք տեսել եք ձեր կյանքում փողոցով քայլելիս կամ որևէ մարդաշատ վայրում, պարզապես չեք ճանաչում և չեք հիշում: Օրինակ՝ ձեր երազի միջի անծանոթ «մարդասպանը»  կարող է լինել մարդը, ով ձեր հայրիկի ավտոմեքենայի մեջ բենզին էր լցնում, երբ երեխա էիք: Մենք բոլորս էլ օրվա մեջ տեսնում ենք հազարավոր դեմքեր, այնպես որ մեր ուղեղը ունի մեծ պահեստ դեմքերի և դեպքերի, որոնց օգտագործում է երազների ժամանակ:
 
Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում:
 
Հետաքրքիր փաստեր երազների մասին
 
Երազները նրա մասին չեն, ինչ մենք տեսնում եք առարկայորեն:
 
Եթե դուք երազ եք տեսնում, ինչ որ կոնկրետ առարկայի մասին, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազներն ունեն խորիմաստ խորհրդանշական լեզու. անգիտակցական միտքը փորձում է համեմատել ձեր երազը այլ բաների հետ, ինչի հետ նույնացնում է:
 
Ծխել դադարելուց հետո ավելի գունավոր երազներ են տեսնում:
 
Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխախոտ են ծխել և հետո թողել, տեսնում են ավելի գունավոր երազներ, քան երբևէ:
 
Արտաքին ազդակները արտացոլվում են երազներում:
 
 
Դա կոչվում է երազի ներմիավորում:  Մեզանից շատերը ունեցել են նման փորձ: Օրինակ՝ դուք ծարավ եք, և ձեր միտքը այդ զգացողությունը միավորում է ձեր երազի հետ, որից հետո կարող է երազի մեջ մեծ բաժակով ջուր խմեք: Բայց դա, իհարկե, չի օգնում իրական ծարավը հագեցնելուն. կարճ ժամանակ անց ծարավի միտքը նորից ակտիվանում է երազի մեջ այնքան ժամանակ, մինչև արթնանաք և ջուր խմեք:
 
Դուք անշարժացած եք քնելու ժամանակ:
 
Հավատում եք, թե ոչ, բայց դուք անշարժանում եք քնի ժամանակ (հավանաբար, որպեսզի կանխվի ձեր երազների գործողությունների իրական կատարումը մարմնի կողմից): Նշագեղձերը սկսում են արտադրել հորմոն, որը օգնում է խթանել քունը, և նեյրոնները ազդակ են ուղարկում ողնաշարին, որը թուլացնում է մարմինը և հետո դառնում անզգայացած:
 
Ի դեպ, նորածինները իրենց մասին երազներ չեն տեսնում մինչև 3 տարեկան: Այդ տարիքից սկսած երեխաներն ավելի շատ մղձավանջներ են ունենում:

Նոր հոլովակներ
 

 

Другие материалы по теме Հետաքրքիր փաստեր երազների մասին  ЗДЕСЬ


  Опрос

Какая зарплата устроит вас для нормальной жизни?



Загрузка...


на армянском  In English


Советуем также...

Поделись с друзьями...


Սա հետաքրքիր է... բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Relax & Sex (Աուդիոհավաքածուներ զույգերի համար) [29]
Love Songs (երաժշտություն) [14]
Սա հետաքրքիր է... [121]
Առեղծվածներ [32]
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ ՌԱԴԻՈԵԹԵՐ [52]
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (և ոչ միայն) [130]
ԽՈՀԱՆՈՑ [40]
Օգտակար խորհուրդներ բազմազան [90]
Ճիշտ խոսենք հայերեն [10]
THE BEST OF GOLDEN MUSIC [7]
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ [12]
ՌՈՒՍԱԿԱՆ [8]
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ [16]
TOP 50 ԵՐԳԵՐ [20]
ՀԻԹԵՐԸ rar ԱՐԽԻՎՈՎ [12]
ՀԱՅ ԿԱՏԱՐՈՂՆԵՐ [21]
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ ՄԻՆՈՒՍՆԵՐ [5]
ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ [20]
ԱՍՄՈՒՆՔ [52]
ԵՐԿՈՒՍՈՎ-ՆՎԱԳԱՐԿԻՉՆԵՐ [17]
Էլեկտրոնային գրքեր [6]
Երգեր օրն սկսելու համար :) [46]
Անեկդոտներ, հումոր [15]
Բազմազան տեսանյութեր [783]

Читайте также...


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Admin (09.08.2013)
Դիտումներ: 8818 | Տեգեր: Սա հետաքրքիր է, երազներ | - Վարկանիշ -: 0.0/0
Powered by Jasper Roberts - Blog