RSS подписка 

Загрузка...


Главная страница » Հայտնիներ

Էմմիի ամուսնու լուսանկարները հայտնվել են համացանցում  1901

Загрузка...
 
 
 Խորագիրը՝ Հայտնիներ


  Հարցում

Ձեր վերաբերմունքը Քիմ Քարդաշյանին


Կարդալ Top- հոդվածներ


Երգչուհի Էմմիի ամուսնության մասին լուրն անակնկալի բերեց ոչ միայն նրա երկրպագուներին, այլև հարազատներին ու մտերիմներին: Երգչուհին իր ամուսնության մասին լուրը հայտնել էր Facebook-յան իր էջում, որտեղ երկրպագուներին խնդրել էր հարգել իր անձնական կյանքն ու դրա գաղտնիության իրավունքը:

Խորհրդավոր ամուսնության սենսացիոն լուրը տարբեր կարծիքների տեղիք տվեց, իսկ այդ կասկածները փարատվեցին, երբ երգչուհին Ինստագրամի իր էջում տեղադրեց կլորիկ փորիկով մի լուսանկար: Այդ թեմայի շուրջ բազմաթիվ քննարկումներ, անգամ քննադատություններ հնչեցին, իսկ նկարը շատ արագ հեռացվեց:

Էմմին իր գրառման մեջ նշել էր միայն, որ ընտրյալը հանրային մարդ չէ և սովոր չէ լրագրողների հետ շփումներին: Նա անգամ իր մորը՝ Նադեժդա Սարգսյանին էր հորդորել որևէ ավելորդ տեղեկություն չտրամադրել լրագրողներին:

Էմմին այժմ ունի մոտ 3 ամսական որդի՝ Դանիել Գրիգորյան անունով:

Վերջերս երգչուհին ընտանիքի հետ միասին եկել էր Հայաստան՝ մայրիկին տեսության, իսկ փոքրիկ Դանիելը հնարավորություն ստացավ ծանոթանալ տատիկի հետ:

Այսօր էլ շատերին հանգիստ չի տալիս այն միտքը, թե ով է Էմմիի ամուսինը:

Էմմին էլ իր հերթին երկրպագուների և իրեն հետևողների հետաքրքրությունն իր անձի նկատմամբ անընդհատ պահում է՝ ցուցադրելով ամուսնու՝ մաս-մաս արված լուսանկարները:

Blognews.am-ը փորձեց գաղտնազերծել և բացահատել Էմմիի ամուսնուն: Երևան այցի ամբողջ ընթացքում Blognews.am կայքի լրագրողն ու լուսանկարիչն անընդհատ գտնվել են Էմմիի տան բակում՝ փորձելով լուսանկարել երգչուհու ամուսնուն: Նրան լուսանկարել այդպես էլ չհաջողվեց, քանի որ ամուսինը «բանտարկյալի» կարգավիճակում էր և դրսում գրեթե չէր լինում: Մի քանի օր առաջ մենք ձեզ ներկայացրեցինք մի քանի «պապարացիական» լուսանկարներ երգչուհու և որդու զբոսանքից:

Այդքանից հետո էլ, սակայն, մենք կանգ չառանք դժվարությունների առջև և բացահայտեցինք նրա ամուսնուն:

Էմմիի և նրա մենեջեր Աղավնի Մանուկյանի մի քանի փոքրիկ բացթողումների արդյունքում բացահայտվեց Էմմիի ամուսինը:

Էմմին մի քանի օր առաջ հրապարակել էր ամուսնու անունը, իսկ Աղավնի Մանուկյանն իր էջում տեղադրել էր լուսանկար, որտեղ նշել էր զույգի որդուն՝ Դանիել Գրիգորյանին:

 

Այս երկու բացթողումների արդյունքում պարզ դարձավ Էմմիի ամուսնու անուն-ազգանունը:

Էմմիի, Աղավնի Մանուկյանի, Նադեժդա Սարգսյանի և փոքրիկ Նադի Սարգսյանի ընկերների էջերում փնտրեցինք և գտանք բոլոր Վահե Գրիգորյաններին:

Գտանք ամենահավանական թեկնածուի անձնական էջը:

 

Համոզվելու համար պարզեցինք նաև, որ զույգի որդու անունով բացված էջը հետևում է միայն մայրիկին և հայրիկին: Սա վերջնականապես հաստատեց մեր համոզմունքը, որ Էմմիի ամուսինը հենց այս Վահե Գրիգորյանն է:

Երգչուհու ամուսինը՝ Վահե Գրիգորյանը, 28 տարեկան է: Ստացվում է, որ Էմմին 3-4 տարով մեծ է ամուսնուց, ինչն էլ հավանաբար պատճառ է դարձել, որ երգչուհին չցանկանա բացահայտել ամուսնու ով լինելը։

Նա ապրում է ԱՄՆ-ում, բավականին ապահովված ընտանիքից է, զբաղվում է մոտոսպորտով, դահուկասպորտով: Մեզ հաջողվեց նաև պարզել, որ զույգն ԱՄՆ-ից Երևան և հետադարձ ուղղությամբ թռիչքը կատարել է բիզնես կարգով, իսկ տոմսերի արժեքը յուրաքանչյուր ուղևորի համար կազմել է 5500 դոլար: Զույգը որդու հետ միասին մեկնեց Հայաստանից այսօր առավոտյան՝ ժամը 6:30-ի թռիչքով:

 

Другие материалы по теме Էմմիի ամուսնու լուսանկարները հայտնվել են համացանցում  ЗДЕСЬ


  Опрос

Какая зарплата устроит вас для нормальной жизни?



Загрузка...


на армянском  In English


Советуем также...

Поделись с друзьями...


Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Ero-Mix channel - YouTube [18]
Ավելի «բաց» տեսանյութեր [63]
Սեքսի տեխնիկա [7]
Առաջին սեքս, կուսություն [2]
Հարցեր սեքսոլոգին (կանայք) [10]
Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) [6]
Սեքս փաստեր, ուղեցույց [38]
Երկուսով (կին-տղամարդ շփում) [36]
Գեղեցկություն և առողջություն [19]
Կարիերա, հոգեբանություն [3]
Ընտանիք [2]
Օգտակար [43]
Հետաքրքիր [115]
Հայտնիներ [77]
Քաղաքական [51]
Հասարակություն, Հայկական կյանք [70]
Քրեական [55]
Երաժշտական տեսահոլովակներ [38]
Խոհանոց [9]
Աստղագուշակներ և ավելին... [11]
Top 5, «Հինգ ամենա...» [2]
Կենդանական աշխարհ, բնություն [14]
Հումոր [47]
Ֆիլմեր [47]

Читайте также...


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Davbad (15.02.2016)
Դիտումներ: 1901 | Տեգեր: Հայտնիներ | - Վարկանիշ -: 0.0/0