Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013 - ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (և ոչ միայն)










Kiss ԱՈՒԴԻՈ



ՈՐՈՆՈՒՄ ԿԱՅՔՈՒՄ


ՆՈՐ ՆՅՈՒԹԵՐ

Առաջարկում ենք դիտել


Ամենաընթերցված

Ավելին >>>

Մուտքագրեք Ձեր e-mail-ը



«ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» եթերներ



Մուտքի ձև


Գլխավոր էջ l ՀԱՆԳԻՍՏ & ԺԱՄԱՆՑ l ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (և ոչ միայն)

Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013

 


Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Բոլորս էլ գիտենք, որ 2013 թ-ը Սև օձի տարին է, բայց պետք չէ մտածել, որ օձը վտանգավոր է, իսկ նրա թույնը՝ մահացու: Օձը խայթում է միայն իր վրա հարձակվողներին, իսկ թույնն էլ կարող է բուժել որոշ հիվանդություններ։ Պարզապես պետք է մտածված քայլեր ձեռնարկել՝ սեփական կարծիքով ու կանխազգացմամբ առաջնորդվելով։ Օձը, ցավոք, չի սիրում ակտիվ կյանք վարող մարդկանց և հաջողություն է խոստանում մտավոր ու ստեղծագործական աշխատանքով զբաղվողներին։ Սև օձի տարում ցանկալի չէ նաև պարտքով փողվերցնելը կամ անտեղի գումար ծախսելը։

Օձը հովանավորելու է հատկապես սիրահարներին, տարին բարեհաջող է նաև նրանց համար, ովքեր ուզում են փոխել իրենց զբաղմունքը կամ աշխատավայրը։ Ֆինանսական առումով օձը կպարգևատրի նրանց, ովքեր քրտնաջան աշխատել են։


Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Խոյեր (թիվը՝ 3, 4, 12, գույնը՝ կարմիր, դեղին, քարը՝ կորալ եւ դեղին շափյուղա)

Խոյերին արդյունավետ տարի է սպասում, քանի որ նրանց հովանավորում են Ուրանն ու Յուպիտերը։ Խոյերն օժտված կլինեն ավելի մեծ խորաթափանցությամբ, ինչն էլ նրանց թույլ կտա կյանքի ճիշտ ուղի ընտրել։ Սակայն, նրանք պետք է գործադրեն իրենց կամքի ուժը, մտածված գործեն, կարողանան լսել դիմացինին և չբռնկվեն ամեն մանրուքից։ Պետք է փորձեն մի կողմ դնել իրենց հպարտությունը սիրային հարաբերություններում, ներքին հավասարակշռություն պահպանեն։ Տարին խոստանում է նորանոր ուղևորություններ։
 
Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Ցուլեր (թիվը՝ 2, 6, 7, 9, գույնը՝ սպիտակ, կանաչ, քարը՝ ադամանդ, նռնաքար)

Ցուլերին այս տարին նախապատրաստելու է գալիք շրջադարձային փոփոխություններին։ Ցուլերն այս տարի կդրսևորեն իրենց ամենակարևոր հատկանիշները, նորանոր ծանոթություններ ձեռք կբերեն, որոնցից մի քանիսը նշանակալի հետք կթողնեն իրենց կյանքում։ Այս տարի ցուլերն իրենց մեջ կբացահայտեն նոր տաղանդներ, որոնց շնորհիվ կարող են կողմնորոշվել մասնագիտական ոլորտում։
Անձնական առումով ցուլերը պետք է սովորեն ավելի թեթև տանել անհաջողությունները ու այդ դեպքում լավ փոփոխություններ կունենան կյանքում։ Պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել ընտանիքին։
 
Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Երկվորյակներ (թիվը՝ 2, 3, 5, 6, գույնը՝ սպիտակ, դեղին, քարը՝ զմրուխտ, օնիքս, շափյուղա)

Երկվորյակների համար այս տարին շատ պատասխանատու է։ Այս աստղակերպի ներկայացուցիչները գլոբալ առումով կփոփոխեն իրենց ապրելակերպը, կհրաժարվեն անցյալից և կկառուցեն ապագան։ Երկվորյակները պետք է մի կողմ թողնեն անվստահությունը և դիմեն վճռորոշ քայլերի, ինչով էլ գուցե զարմացնեն շրջապատին: Բնատուր կանխազգացման շնորհիվ հաջողության կհասնեն նախաձեռնություններում, հատկապես արվեստում, ստեղծագործական և անձնական կյանքում։
 
Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Խեցգետիններ (թիվը՝ 1, 2, 4, գույնը՝ կարմիր, նարնջագույն, քարը՝ լուսնաքար, մարգարիտ)

Խեցգետինները պետք է մի փոքր ջանք թափեն աշխատանքի մեջ հաջողության հասնելու համար։ Ի դեպ, հաջողությունը նրանց կարող է ուղեկցել թե՛ սեփական ձեռնարկություն հիմնելիս, թե՛ խաղատանը խոշոր գումար շահելու առումով։ Խեցգետինների կյանքում մեծ փոփոխություններ տեղի կունենան՝ լի արկածներով ու անսպասելի շրջադարձերով։ Խեցգետինը, սակայն, ինքն է լինելու իր ճակատագրի կերտողը։
 
Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Առյուծներ (թիվը՝ 1, 2, 3, 9, գույնը՝ կարմիր, դեղին, նարնջագույն, քարը՝ ադամանդ, սուտակ)


Առյուծներին հիանալի տարի է սպասվում։ Սակայն, երջանկությունը պետք է վաստակել՝ ռիսկի դիմելով, անվախ ու փոքր-ինչ խելահեղ կերպով լուծելով սեփական խնդիրները։ Կարևոր է ուշադիր լինելը և նորանոր բարձունքներ գրավելու համար ընձեռված շանսերը բաց չթողնելը։ Առյուծները խնդիրներ կունենան, որոնք կհաղթահարեն համառության ու ինքնավստահության միջոցով՝ անտեսելով չարակամների խորհուրդներն ու վստահելով միմիայն սեփական ներքին ձայնին։
 
Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Կույսեր (թիվը՝ 1, 4, 8, գույնը՝ դեղին, կանաչ, մանուշակագույն, քարը՝ ադամանդ, զմրուխտ, մարգարիտ)


Կույսերն այս տարի գործողությունների հստակ պլան են ունենալու և լավ մշակված ռազմավարության միջոցով ճանապարհ են հարթելու դեպի նպատակակետ։ Կույսերը համառորեն փորձելու են յուրաքանչյուր տհաճ իրավիճակից դրական բան քաղել իրենց համար։ Աշխատավայրում հնարավոր է առաջընթաց, սակայն դրա համար կույսերը պետք է ամբողջովին կենտրոնանան իրենց գործի վրա և «ներկա լինեն» ամենուրեք։ Կույսերը կլինեն բոլորի ուշադրության կենտրոնում, սակայն դրա պատճառով էլ հանգստի հնարավորություն չեն ունենա և չեն կարողանա ժամանակ հատկացնել սիրելի անձնավորությանը։
 
Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Կշեռքներ (թիվը՝ 3, 5, 6, 8, գույնը՝ շագանակագույն, երկնագույն, քարը՝ ադամանդ, նռնաքար, փիրուզ)

Կշեռքներն այս տարի լուրջ երկընտրանքի առջև կկանգնեն։ Նրանց հետագա ճակատագիրը կախված կլինի ճիշտ և արդյունավետ որոշումից։ Կշեռքները ստիպված կլինեն պաշտպանելու սեփական պատիվն ու իրավունքները՝ ծայրահեղ քայլերի դիմելով։ Տարին առավելագույն կենտրոնացում է պահանջում ու համառ պայքար՝ նպատակներին հասնելու համար։ Տարվա առաջին կեսին կշեռքները պետք է զգուշավոր ու խելացի լինեն։ Պատկերը, սակայն, կփոխվի ամռանը, երբ Յուպիտերի ազդեցության ներքո կշեռքների ֆինանսական ու անձնական վիճակը փոքր-ինչ կբարելավվի։
 
Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Կարիճներ (թիվը՝ 9, 18, 27, 36, 45, գույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, քարը՝ մարգարիտ, շափյուղա, նռնաքար)


Կարիճների համար գալիք տարին լի է բացահայտումներով ու նոր իրադարձություններով՝ թե՛ դրական, թե՛ բացասական։ Նոր հաճելի ծանոթությունները փոփոխություն կբերեն կարիճների գործնական ու անձնական կյանքում։ Նոր տարին կարիճներին կօգնի ազատվել անցյալի տհաճ հետևանքներից ու զարգանալ, տեղափոխվել մի նոր վայր, երբեմն՝ անկախ իրենց ցանկությունից։ Հենց այս տարի է, որ կարիճները հնարավորություն կունենան իրականացնելու իրենց կյանքի երազանքը, իսկ տարվա վերջում տեղի կունենա մի իրադարձություն, որ կվերափոխի նրանց ողջ կյանքը։

Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Աղեղնավորներ (թիվը՝ 6, 8, 9, գույնը՝ բաց դեղին, բաց շագանակագույն, դեղձի գույն, քարը՝ օպալ)

Այս տարին աղեղնավորների հարուստ է լինելու իրադարձություններով։ Իրենց ցանկություններն իրականացնելու ճանապարհին աղեղնավորները ստիպված կլինեն բազում խոչընդոտներ հաղթահարել։ Աղեղնավորները նյարդային պոռթկումներ կունենան անհասանելի պաշտոնի կամ անպատասխան սիրո պատճառով։ Գուցե այս դժվարությունները նրանց դրդեն ակտիվ գործողությունների և դրական արդյունք բերեն տարվա վերջում։
 
Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Այծեղջյուրներ (թիվը՝ 6, 8, 9, գույնը՝ սև, գորշ, կանաչ, քարը՝ նռնաքար, մարգարիտ)


Այծեղջյուրները դրական փոփոխություններ կզգան իրենց կյանքում։ Նրանք կձգտեն մասնակցել հասարակական կյանքին, ստեղծագործական նոր հատկանիշներ կբացահայտեն ու կսովորեն կառավարել մարդկանց։ Նրանք ավելի վճռական կդառնան, ուշադրություն կհատկացնեն իրենք իրենց, կճամփորդեն, ավելի ազատ կզգան։ Այծեղջյուրները իրենց պլանների մեջ կփորձեն ներքաշել նաև բարեկամներին ու սիրելիներին, սակայն խորհուրդ չի տրվում չափազանց խառնվել ուրիշների անձնական կյանքին։
 
Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Ջրհոսներ (թիվը՝ 3, 6, 9, 12, գույնը՝ երկնագույն, վարդագույն, բաց դեղին, քարը՝ զմրուխտ, սուտակ, փիրուզ)

Ջրհոսների համար տարին փոքր–ինչ անհաջող է։ Նրանք պետք է վստահեն միմիայն սեփական ուժերին, քանի որ նրանց մոտ ոչինչ բախտի բերմամբ կամ պատահմամբ չի ստացվի։ Ջրհոսը պետք է համակերպվի դժվարությունների հետ ու կարողանա վճռական որոշում կայացնել, որը կփոխի նրա կյանքը։ Ջրհոսները բարեկամների հետ երբեմնի խզված հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կստանան, բայց ավելի վատ են լեզու գտնելու իրենց երկրորդ կեսի հետ։
 
Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Ձկներ (թիվը՝ 3, 5, 12, գույնը՝ սպիտակ, կանաչ, դեղին, քարը՝ սպիտակ շափյուղա)

Ձկներն այս տարի հաջողության հասնելու լավ շանսեր ունեն, բայց չպետք է ձեռքերը ծալած նստեն։ Տարին շատ հարմար է անձնական կյանքում փոփոխություն մտցնելու համար, սակայն ամեն ինչ կախված կլինի ինչ–որ պատահական առիթից ու այն բանից, թե հնարավորություններն ինչպես կօգտագործեն ձկները։ Ձկները պետք է շատ աշխատեն ու աճեն՝ ազատվելով կասկածներից ու անտեղի վախերից, ինչպես նաև պետք է առանց երկմտելու ընդունեն բոլոր առաջարկները, որոնք կփոխեն նրանց կյանքի հետագա ընթացքը։


Աղբյուր՝ kiss.am
ՀՂՄԱՆ ՀԱՄԱՐ



Գնահատի՛ր հրապարակումը՝ սեղմելով LIKE,«Կիսվել», սիրելի՛ ընթերցող:
Բաժանորդագրվել ՀԱՆԳԻՍՏ & ԺԱՄԱՆՑ բաժնի նյութերին:Print Friendly Version of this pagePrint Get a PDF version of this webpagePDF
ԿԻՍՎԵԼ





SEO sprint - Всё для максимальной раскрутки!



ՀԱՆԳԻՍՏ & ԺԱՄԱՆՑ բաժնի նոր նյութերը... (ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ)


                                                                                                    

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Մեջբերումներ անելիս կամ արտատպելիս ակտիվ հղումը kiss.am-ին պարտադիր է: Շեշտում ենք` ՀԻՊԵՐ հղում:
Տեսա / ձայնային նյութերը տեղադրված են միայն անհատական դիտման / ունկդրման համար. կոմերցիոն օգտագործումը արգելվում է օրենքով:

erkusov.com l ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ l Գովազդ l ԿապRSS



Яндекс.Метрика

Ստեղծել անվճար կայք с uCoz
Copyright kiss.am © 2014

Գրել խմբագրին