RSS подписка 

Загрузка...


Главная страница » ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (և ոչ միայն)

Հիվանդությունները՝ ըստ աստղագուշակի  4105

Загрузка...
 
 
 Խորագիրը՝ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (և ոչ միայն)


  Հարցում

Ձեր վերաբերմունքը Քիմ Քարդաշյանին


Կարդալ Top- հոդվածներ


Հայտնի է, որ կյանքի գրեթե բոլոր հանգամանքների համար աստղագուշակներ են կազմվում: Կա նաև այնպիսի աստղագուշակ, որը որոշում է հիվանդությունների հանդեպ հակումը: Բնականաբար, դրան պետք չէ վերաբերվել որպես ախտորոշման, բայց ձեր օրգանիզմի հանդեպ հավելյալ ուշադրությունը չէր խանգարի:

 

Հիվանդությունները՝ ըստ աստղագուշակի

 

ԽՈՅ: 
Անտրտունջ և եռանդուն Խոյերը երկու թույլ օղակ ունեն՝ նյարդային համակարգը և գլուխը: Հակում ունեն սուրշնչառական հիվանդությունների (հայմորիտ, օտիտ), նևրալգիայի, նյարդային ջղաձգությունների հանդեպ: Խոյերն ի վիճակի են անմնացորդ տրվել աշխատանքին, բայց ուժերը վերականգնել չեն կարողանում: Գերլարումը սպառնում է վերածվել նյարդային հյուծվածության: Բայց ողջամիտ կենսակերպի դեպքում Խոյերը կարող են երկար ժամանակ պահպանել իրենց երիտասարդությունը և առողջությունը: Մթերքներից խոյերին հատկապես օգտակար են ձուկը, պանիրը, կաթնաշոռը, բանանը, չամիչը, ձուն, հունական ընկույզը:

ՑՈՒԼ: 
Բնական առողջությամբ չի փայլում: Բայց համբերատար է: Ցուլերի թույլ տեղը կոկորդն է: Ցուլերը գիրանալու հակում ունեն, հակված են նաև ճարպակալման և շաքարախտի: Պետք է հետևել սննդակարգին և ակտիվ կենսակերպ վարել: Օգտագործել ավելի շատ կաթնամթերք, բանջարեղեն (բազուկ, գազար, ցանկացած տեսակի կաղամբ), մրգերից՝ սերկևիլ, դեղձ, սալոր:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ: 
Հակված են վեգետաանոթային դիստոնիայի, միգրենի, ալերգիայի, ինչպես նաև նյարդային հողի վրա առաջացած ալերգիկ երևույթների: Ուժեղացրեք իմունիտետը, սովորեք ռելաքսացիայի եղանակները: Երկվորյակները կարող են վստահել իրենց օրգանիզմին՝ եթե այն ինչ-որ բան է պահանջում, դա միայն նրան կօգնի: Բայց պետք է խուսափել կծու սննդից և ալերգածին մթերքներից (ձու, ցիտրուսային մրգեր և այլն): Օգտակար են ընկույզի տարատեսակները, նաև՝ ցանկացած սննդի հետ հանքային ջուր խմելը:

ԽԵՑԳԵՏԻՆ: 
Ունի գիրանալու հակում, ընդ որում չի սիրում ֆիզկուլտուրան: Խեցգետինը ծանր է տանում հիվանդ վիճակը: Այդ պատճառով նրանց հիվանդությունների ընթացքը սովորաբար երկարատև է և հոգնեցուցիչ, իսկ ապաքինումը՝ դժվար: Խորհուրդ՝ խուսափեք չափազանց երկար պառկելուց: Օգտակար են մաքուր օդում զբոսնելը, հեծանվավազքը, լողը: Սննդի հարցում Խեցգետինը հաճախ քմահաճ է: Չի կարելի նրան ստիպել, որ սննդակարգ պահի: Կսկսի տրտնջալ, և դա ոչ մի արդյունք չի ունենա: Մթերքներից խորհուրդ են
տրվում բաց գույնի միսը (հավի կամ խոզի ոչ յուղոտ միսը), եփած բանջարեղենը, ձուկը, ծովամթերքը: Թարմ բանջարեղեն և թթու մրգեր չարժե ուտել:

ԱՌՅՈՒԾ:

Բնույթով դիմացկուն են, ցանկացած հիվանդությունից հետո արագ ապաքինվում են: Բայց լինելով գերաշխատասեր՝ նրանք կարող են վնասել իրենց սրտանոթային համակարգը: Տղամարդիկ «ռեկորդսմեններ» են վաղ կաթվածների թվով: Օգտակար են բեռնաթափման օրերը, «սրտային» սննդակարգը՝ խոլեստերինի ցածր պարունակությամբ մթերքներ, շատ թարմ կանաչեղեն, սխտոր, ծիրանաչիր, չամիչ, կանաչ թեյ:

ԿՈՒՅՍ: 
Հաճախ են տառապում մարսողական համակարգի հիվանդություններից: Ապրումները, սննդակարգի փոփոխությունները, ճամփորդությունները ստամոքսի խանգարումներ են առաջացնում: Բայց փոխարենը նրանք հազվադեպ են մրսում, դիմացկուն են շատ վարակների՝ օրինակ հեպատիտի և սեռավարակների հանդեպ: Խորհուրդ Կույսերին՝ սննդում հնարավորինս քչացնել ստամոքսը գրգռող կերակուրները, թունդ սուրճը, ապուխտը, շատացնել ձավարեղենը, բանջարեղենը:

ԿՇԵՌՔ: 
Հիմնական թշնամիներն են` ցուրտն ու խոնավությունը: Կա հակում միզուղիների հիվանդությունների (երիկամների և միզապարկի բորբոքում), ռևմատիզմի հանդեպ: Մրսածությունը հաճախ է վերածվում բրոնխիտի, հայմորիտի, թոքաբորբի: Կշեռքները մանկուց պետք է զբաղվեն մարմնամարզությամբ, կոփող բուժակարգեր ընդունեն, նրանք պետք է սնվեն վիտամիններով և մանրատարրերով հարուստ մթերքներով՝ թարմ բանջարեղեն, մրգեր, ձուկ, լյարդ:

ԿԱՐԻՃ: 
Հրաշալի իմունիտետ ունի, բայցևայնպես հակված է ողնաշարի, հոդերի, անոթային հիվանդությունների: Սննդակարգում պետք է ներառի մթերքներ, որոնք հարուստ են կալցիումով և ֆոսֆորով (ձուկ, կաթնաշոռ, լյարդ), ինչպես նաև C և E վիտամիններով (բուսական յուղեր, ցիտրուսային մրգեր, ամբողջական հատիկներ):

ԱՂԵՂՆԱՎՈՐ: 
Հակված են կոտրվածքների, ներքին օրգանների վնասվածքների, ուղեղի ցնցումների: Բացի դրանից՝ նրանք դյուրագրգիռ են, ինչը քայքայում է նրանց նյարդային համակարգը: Խորհուրդ՝ քիչ նյարդայնացեք, խուսափեք ֆուտբոլով, բասկետբոլով, բռնցքամարտով զբաղվելուց: Աղեղնավորների համար օգտակար են հավի միսը, համեմունքները, կաղամբը, ծնեբեկը, բրինձը, B և C վիտամիններով հարուստ մթերքները: Անհրաժեշտ են նաև ֆոսֆոր և յոդ, որոնք պարունակում են ձկնեղենը և ծովամթերքները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ: 
Մանուկ հասակում հաճախակի հիվանդացողները հետագայում բավականին դիմացկուն են լինում: Բայց նրանք մի թույլ տեղ ունեն՝ սեռական համակարգը: Կանայք հաճախ են տառապում գինեկոլոգիական խնդիրներից, տղամարդիկ հակված են պրոստատիտի ու ադենոմաների: Խորհուրդ՝ միշտ տաք պահեք գոտկատեղը և փոքր կոնքի օրգանները, այդ մասերում ցավեր զգալու դեպքում դիմեք բժշկի: Այծեղջյուրներին հարմար է առանձնացված սննդակարգի սկզբունքը, նրանց համար օգտակար են պասերը, մանավանդ եթե սննդակարգում լինեն ոսպ, բողկ, սպանախ և ձիթայուղ:

ՋՐՀՈՍ: 
Այս նշանի տակ ծնվածների շարքում շատ են երկարակյացները: Բայց դա ավելի շատ կյանքի հանդեպ նրանց փիլիսոփայական վերաբերմունքի շնորհիվ է, քան բնածին առողջության: Ջրհոսները հակված են էնդոկրին խախտումների, լյարդի և լեղապարկի հիվանդությունների: Կարևոր է սնվելու հատուկ կարգ պահպանելը, քաղցած մնալը շատ վնասակար է: Ջրհոսների սննդակարգում պետք է ներառված լինեն կաթնամթերք, ծովամթերք, կանաչի և պանրի պինդ տեսակներ: Ամենավնասակարը ճարպոտ սնունդն է:

ՁԿՆԵՐ: 
Հակված են ոտքերի և աչքի հիվանդությունների: Պետք չէ գերլարել տեսողությունը, իսկ դեռահասային տարիքում պետք է ավելի հաճախ այցելել ակնաբույժի (կարճատեսությունն սկսվում է 13-15 տարեկանում): Այս նշանի տակ ծնված մարդիկ հակված են միստիկայի, հեշտ ներշնչվող են, այդ պատճառով էլ պետք է հեռու մնան զանազան կեղծ հեքիմներից: Ձկների համար վնասակար է կոշտ, պինդ սնունդը: Նրանք ունեն կալցիումի պակաս, որը կարող են լրացնել կաթնամթերքով և ձկնեղենով, պրոտեինի պակասը՝ պասի մսով, ձվով, երկաթի պակասը՝ բուլղարական տաքդեղով, լոլիկով, խնձորով:

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ (տեքստային հոլովակները դիտեք լիէկրան /fullscreen/ )
 

 
 
 


 
 
 
 

 

 
>

 

Другие материалы по теме Հիվանդությունները՝ ըստ աստղագուշակի  ЗДЕСЬ


  Опрос

Какая зарплата устроит вас для нормальной жизни?



Загрузка...


на армянском  In English


Советуем также...

Поделись с друзьями...


ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (և ոչ միայն) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Relax & Sex (Աուդիոհավաքածուներ զույգերի համար) [29]
Love Songs (երաժշտություն) [14]
Սա հետաքրքիր է... [121]
Առեղծվածներ [32]
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ ՌԱԴԻՈԵԹԵՐ [52]
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (և ոչ միայն) [130]
ԽՈՀԱՆՈՑ [40]
Օգտակար խորհուրդներ բազմազան [90]
Ճիշտ խոսենք հայերեն [10]
THE BEST OF GOLDEN MUSIC [7]
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ [12]
ՌՈՒՍԱԿԱՆ [8]
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ [16]
TOP 50 ԵՐԳԵՐ [20]
ՀԻԹԵՐԸ rar ԱՐԽԻՎՈՎ [12]
ՀԱՅ ԿԱՏԱՐՈՂՆԵՐ [21]
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ ՄԻՆՈՒՍՆԵՐ [5]
ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ [20]
ԱՍՄՈՒՆՔ [52]
ԵՐԿՈՒՍՈՎ-ՆՎԱԳԱՐԿԻՉՆԵՐ [17]
Էլեկտրոնային գրքեր [6]
Երգեր օրն սկսելու համար :) [46]
Անեկդոտներ, հումոր [15]
Բազմազան տեսանյութեր [783]

Читайте также...


Կատեգորիա: ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (և ոչ միայն) | Ավելացրեց: Davbad (09.03.2015)
Դիտումներ: 4105 | Տեգեր: առողջարան, աստղագուշակներ բազմազան | - Վարկանիշ -: 0.0/0