RSS подписка 

Загрузка...


Главная страница » ԱՌՈՂՋԱՐԱՆ

Օրգանիզմի թունազերծման 5 միջոց  2477

Загрузка...
 
 
 Խորագիրը՝ ԱՌՈՂՋԱՐԱՆ

  Հարցում

Ձեր վերաբերմունքը Քիմ Քարդաշյանին


Կարդալ Top- հոդվածներ


Պատրաստվում եք անցնել առողջ ապրելակերպի՞: Ճիշտ ժամանակն է մաքրել օրգանիզմը ոչ պիտանի ու անցանկալի թունավոր նյութերից: Շատերը ամեն օր ուտում են անառողջ ու վնասակար սնունդ: Օգտվում են ֆասթֆուդից և չեն հետևում սննդակարգի պարզ կանոններին: Սրա հետևանքով օրգանիզմում առաջանում են բազմաթիվ անպետք ու վնասակար նյութեր: Առաջարկում ենք թունազերծման (դետոքսիկացիա) լավագույն բաղադրատոմսերը:

 

Օրգանիզմի թունազերծման 5 միջոց

 

Խնձոր և դարչին

Բարակ կտրատեք 1 խնձոր: Ավելացրեք կես լիտր ջուր,1 թեյի գդալ աղացած դարչին: Խմեք օրվա ընթացքում պարբերական դադարներով: Խնձորի և դարչինի համադրությունը կօգնի կարգավորել նյութափոխանակությունը և մաքրել մարսողական համակարգը:

Կիտրոնի հյութ և մեղր

2 ճաշի գդալ թարմ քամած կիտրոնի հյութը խառնեք 200 մլ. տաք ջրի հետ, ավելացրեք 1 թեյի գդալ մեղր, մեկ պտղունց աղացած կոճապղպեղ (իմբիր): Խմեք սոված ժամանակ,նախաճաշից կես ժամ առաջ: Այն մաքրում է մարսողական համակարգը, ամրացնում է արյունատար անոթների պատերը, կենսական էներգիա է հաղորդում:

Կոճապղպեղով (իմբիր) ըմպելիք

Ոչ մեծ քանակությամբ թարմ կոճապղպեղի արմատը (3-4սմ) մաքրեք և մանր կտրատեք: Լցրեք 1լ տաք ջրի մեջ և եփեք միջին կրակի վրա 10 րոպե: Այնուհետև քամեք,սառելուց հետո ավելացրեք մեկ պտղունց դարչին և մի քանի ճաշի գդալ մասուրի օշարակ: Ընդունեք օրվա ընթացքում 100-150 մլ., հաց ուտելուց կես ժամ առաջ: Այն կարգավորում է մարսողությունը, նյութափոխանակությունը, 
տոնուս է հաղորդում:

Բազուկի հյութ

1 հատ բազուկից, 2 խնձորից,նեխուրի 4 ցողուններից պատրաստեք թարմ քամած հյութ: Ընդունեք օրը 2 անգամ 1 ճաշի գդալ՝ ուտելուց կես ժամ առաջ:

Առողջության կոկտեյլ

1 նարնջի, կիտրոնի և գազարի թարմ քամած հյութից պատրաստեք ըմպելիք: Խմեք առավոտյան սոված ժամանակ,նախաճաշից կես ժամ առաջ: Այս խառնուրդը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ: Այն  լավ միջոց է հոգնածության և թուլության հաղթահարման համար:


 

 

 

HD որակով դիտել այստեղ:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



 

Другие материалы по теме Օրգանիզմի թունազերծման 5 միջոց  ЗДЕСЬ


  Опрос

Какая зарплата устроит вас для нормальной жизни?



Загрузка...


на армянском  In English


Советуем также...

Поделись с друзьями...



ԱՌՈՂՋԱՐԱՆ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Մարմնի խնամք [40]
Դեմքի խնամք [53]
Մազերի խնամք [27]
Մատնահարդարում, պեդիկյուր [14]
Օծանելիք [10]
ԱՌՈՂՋԱՐԱՆ [328]
Դիետաներ [38]
Նորաձևություն, բազմազան խորհուրդներ կանանց [41]
Մոդայի միտումներ [19]
Աքսեսուարներ [10]
Աստղային նորաձևություն [5]

Читайте также...


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Ավելացրեց: Davbad (19.03.2015)
Դիտումներ: 2477 | Տեգեր: Դիետաներ, Առողջ ապրելակերպ, առողջարան | - Վարկանիշ -: 0.0/0