Главная страница » ԱՌՈՂՋԱՐԱՆ

Նևրոզ. Ախտանշանները, պատճառներն ու բուժումը  4764

Загрузка...
 
 
 Խորագիրը՝ ԱՌՈՂՋԱՐԱՆ

  Հարցում

Ձեր վերաբերմունքը Քիմ Քարդաշյանին


Կարդալ Top- հոդվածներ


Նևրոզը մի  վիճակ է, որը   շատ դեպքերում առաջանում է երկարատև, ծանր ապրումներով ուղեկցվող սթրեսային իրավիճակների  հետևանքով, որոնք, քանդելով հոգեկան ադապտացումը, առաջացնում են նյարդային համակարգի քայքայում(գրգռվածության ու հոգնածության բարձր մակարդակի համադրությամբ), տագնապ ու վեգետատիվ (ինքնավար) խանգարումներ(քրտնարտադրություն, սրտխփոց, ստամոքսի աշխատանքի խանգարումներ և այլն):


Նևրոզի հիմնական դրսևորումներն են՝


• սթրեսների նկատմամբ բարձր զգայունություն, սթրեսային չնչին իրավիճակներին մարդիկ արձագանքում են ծայրահեղ ծանր կամ ագրեսիվ կերպով:

• լացկանություն
• նեղացկոտություն, խոցելիությունը
• տագնապ
• հոգետրավմատիկ իրավիճակակների վրա կենտրոնանալ
• արագ աշխատելու դեպքում հոգնում են, նվազում է հիշողությունը, ուշադրությունը, մտածողական ունակությունները
• բարձր ձայների, վառ լույսի, ջերմաստիճանի տատանումների նկատմաբ զգայունություն:
• քնի խանգարում, հաճախ մարդ դժվարանում է քնել չափից շատ գրգռված լինելու հետևանքով, քունը մակերեսային, տագնապալի է , ինչպես նաև հանգստացնող չէ: Առավոտյան հաճախակի նկատվում է քնկոտություն:
• Վեգետատիվ խանգարումներ՝ քրտնարտադրություն, արագ սրտխփոց, զարկերակային ճնշման տատանումներ(հաճախակի նվազում), ստամոքսի աշխատանքի խանգարումներ:
• երբեմն լիբիդոյի ու պոտենցիայի նվազում:
Նևրոզի պատճառները հաճախակի հանդիսանում են
• երկարատև հոգեէմոցիոնալ ու առանց թուլանալու   և ուժերը վերականգնելու  չափավոր ֆիզիկական վարժությունները: Այսինքն  քրոնիկ սթրես  դա կարող է լինել   և ուժասպառ անող  աշխատանքը,  և անձնական կյանքում դժվարությունները,  և կոնֆլիկտները, որոնց հետևանքով մարդը շատ ծանր ապրումներ է ունենում, իսկ առավել հաճախ այդ գործոնների համադրությունը
•երբեմն նյարդային համակարգի քայքայումն առաջանում է սկսած գործը ավարտին հասցնել ու փակուղուց դուր գալ չկարողանալը
• հաճախակի նևրոզի առաջացման հիմքում ընկած են  նույն գեները, որոնք առկա են դեպրեսիայի հիմքում
• նևրոզի առաջացումը խթանում է նաև թուլանալ չկարողանալն ու աշխատամոլությունը
•որոշ մարդիկ ի ծնե  ծանր են հաղթահարում  երկարատև ծանրաբեռնվածությունն ու  այդ պատճառով հակված են գերհոգնածության
• նևրոզի զարգացման հավելյալ գործոն է հանդիսանում հիվանդության հետևանքով օրգանիզմի քայքայումը (օրինակ գրիպը)


Նևրոզի հետևանքները


Նևրոզը հանգեցնում է աշխատունակության  ընդգծված խանգարման, ընդհուպ մինչև  որևէ հանձնարարություն կատարելու անկարողության առաջացման: Բացի այդ, դյուրագռգռվածությունը, անհանդուրժողականությունը դառնում է մտերիմների հետ  կոնֆլիկտի պատճառ, որը ավելի շատ է ծանրացնում վիճակը:


Տագնապը հանդիսանում է նևրոզի տարածված պատճառ


Տագնապի դրձևորումը բավականին բազմազան է:


Էմոցիոնալ տագնապ. շարունակական տագնապալից մտքեր` կապված որևէ կոնկրետ իրավիճակի, կամ անհանգստացնող սպասումներ ու պատկերացումներ` ցանկացած իրավիճակի հետ կապված: Կատարված իրադարձությունների  վերաբերյալ անհագստացնող կպչուն մտորումներ:

Ֆիզիկական տագնապ. սովորաբար արտահայտվում է մկանային լարվածությամբ, որը պայմանավորված  է հանգստանալու անկարողությամբ, կրծքավանդակի մասում «ոլորելու» զգացողության առաջացմամբ:


Մոտորային տագնապ. անհանգիստ, անդադար շարժվելու անհրաժեշտություն, տագնապից ազատվելու համար ոտքերի մշտական ջղաձգվածություն:


Անհագստացնող խանգարումների այլ ախտանշաններ.


• քնի խանգարում` դժվար քնելու ու մակերեսային քնի պատճառով
• հաճախակի վախի դրսևորում  անակնկալ իրավիճակներում
• ձեռքերի դող
• սրտխփոց
• հաճախակի միզարձակում


Նևրոզի բուժում


Նևրոզի բուժումը իրականացվում է անհատական մոտեցմաբ` կախված հիվանդության առաջացման պատճառից: Առաջին հերթին հարկավոր է  պարզել հիվանդության առաջացման պտճառը, որպեսզի հնարավոր լինի նշանակել արդյունավետ բուժում:


Հաճախակի նևրոզի հիմքում ընկած են այն գեները, որոնք ընկած են էնդոգեն  դեպրեսիայի  հիմքում: Նման դեպքերում բավականին արդյունավետ է հակատագնապային ազդեցությամբ հակադեպրեսանտների ընդունումը:


Բուժման 1-ին իսկ դրական ազդեցությունը նկատվում է 1 օր հետո(օրինակ քնի կարգավորում), իսկ բուժման 1 շաբաթը լրանալուց հետո արդեն նկատվում են վիճակի այլ բարելավումներ (օրինակ, օրվա ընթացքում տագնապի զգացողության բացակայություն): Հակադեպրեսանտների ընդունման տևողությունը կազմում է 1 ամիս, որից հետո իրականացվում է նրանց չափաքանակի աստիճանաբար իջեցում(2-3 շաբաթվա ընթացքում):


Իսկ երբ նևրոզի առաջացման պատճառը հանդիսանում է հոգնածությունը, անհրաժեշտ է լինում վերականգնել նյարդային համակարգի էներգետիկ ունակությունները, որի համար օգտագործվում են գլխուղեղում արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը կարգավորող դեղամիջոցներ, վիտամիններ: Շատ կարևոր է նորմալ քնել, քանի որ այն թույլ է տալիս կարգավորել նյարդային համակարգի նորմալ վիճակը:


Իսկ երբ նևրոզի առաջացման պատճառները հանդիսանում են  հոգեկան խնդիրներն ու վատ մտքերի վրա սևեռվելու ունակությունը, անհանգստությունը, ապա բուժման պարտադիր մաս է կազմում հոգեթերապիան: Բավականին լավ օգնում է թուլանալու տեխնիկային տիրապետելը, որի արդյունքում մարդը հնարավորություն է ստանում ինքնուրույն կարգավորել  իր վիճակը, վերանայել  տագնապալից իրավիճակները:


Տրանկվիլիզատորների օգտագործումը  նևրոզների բուժման համար:

 

Որոշ դեպքերում տրանկվիլիզատորների ընդունումը անհրաժեշտ է քնի կարգավորման ու օրվա ընթացքում տագնապի  վերացման համար, հատկապես բուժման սկզբնական շրջանում, երբ դեռևս առկա չէ մնացած դեղամիջոցների ազդեցությունը: Սակայն տրանկվիլիզատորների երկարատև կայուն ընդունումը առաջացնում է կախվածություն, մերժման սինդրոմ(տրանկվիլիզատորներից հրաժարվելու դեպքում հիվանդության ախտանշանների սրացում), վատացնում է հիշողությունն ու ուշադրությունը(կարող է անգամ անհնար լինել հիշողության լիարժեք վերականգնումը): Հարկավոր է  հիշել, որ տրանկվիլիզատորները ազդում են միայն հիվանդության ախտանշանների վրա, սակայն չեն վերացնում  նրա պատճառը, այդ պատճառով նրանց միջոցով հնարավոր չէ բուժվել:

Աղբյուրը՝ psypodderjka.ru

 

 


Նոր հոլովակներ
 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



 

Другие материалы по теме Նևրոզ. Ախտանշանները, պատճառներն ու բուժումը  ЗДЕСЬ


  Опрос

Какая зарплата устроит вас для нормальной жизни?



Загрузка...


на армянском  In English


Советуем также...

Поделись с друзьями...



ԱՌՈՂՋԱՐԱՆ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Մարմնի խնամք [40]
Դեմքի խնամք [53]
Մազերի խնամք [27]
Մատնահարդարում, պեդիկյուր [14]
Օծանելիք [10]
ԱՌՈՂՋԱՐԱՆ [328]
Դիետաներ [38]
Նորաձևություն, բազմազան խորհուրդներ կանանց [41]
Մոդայի միտումներ [19]
Աքսեսուարներ [10]
Աստղային նորաձևություն [5]

Читайте также...


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Ավելացրեց: Davbad (04.08.2016)
Դիտումներ: 4764 | Տեգեր: բուժումը, պատճառներն, Նևրոզ., ու, Ախտանշանները | - Վարկանիշ -: 0.0/0
Powered by Jasper Roberts - Blog