Կա արդյո՞ք միջոց խռմփոցի խնդիրը լուծելու

RSS подписка 

Загрузка...

Главная страница » ԱՌՈՂՋԱՐԱՆ

Կա արդյո՞ք միջոց խռմփոցի խնդիրը լուծելու  357

Загрузка...
 
 
 Խորագիրը՝ ԱՌՈՂՋԱՐԱՆ

  Հարցում

Ձեր վերաբերմունքը Քիմ Քարդաշյանին


Կարդալ Top- հոդվածներ


 

Խռմփոցը կարող է ծագել ցանկացած մարդու մոտ՝ անկախ տարիքից և սեռից, ազդանշան է, որ քնածի շնչուղիներով օդը դժվար է անցնում: 40 անց տղամարդկանց 50%-ը խռմփացնող է, իսկ կանայք ավելի քիչ տոկոս են կազմում՝ 25:

«Այդ տհաճ ձայնը արդեն 30 տարի ինձ չի թողնում հանգիստ քնել: Այսինքն՝ ինչ ամուսնացել եմ, մոռացել եմ քնելու մասին. ամուսինս գիշերները անդադար խռմփացնում է», - բողոքում է տիկին Անահիտը: «Ես արդեն 15 տարի է՝ ամուսնացած եմ և նոր եմ սկսել ամուսնուս մոտ խռմփոցի նման ձայն լսել, սակայն դա ինձ չի անհանգստացնում. ամուր եմ քնում»,-ասում է Արմինեն: «Ամուսնուս խորհուրդ էին տվել քնելուց առաջ ձիթապտղի յուղ կաթեցնել կոկորդի մեջ: Դա օգնեց ու խռմփոցը մեղմացավ»,-պատմում է տիկին Սիրանը: «Գոյություն ունեն խռմփոցի հասարակ և վտանգավոր տեսակներ: Առաջին դեպքում մենք գործ ունենք ոչ այնքան բարձր հաճախականությամբ պատահող խռմփոցի հետ, խռմփացնողը արթնանում է քնից կատարյալ հանգստացած, ոչ մի թուլություն չի զգում, սակայն եթե խռմփացնողը անհանգիստ է քնում, նրա խռմփոցը խիստ բարձր է ու անկանոն, կա արտահայտված գիշերամիզություն, առավոտյան նա իրեն «ջարդված է» զգում, կա հիշողության անկում, ունի բարձր ճնշում, ապա կա անհանգստանալու պատճառ: Այդ դեպքում շատ հավանական է ապնոե (սրտի աշխատանքի դադար) կոչվող հիվանդության առկայություն լինի տվյալ անձի մոտ: Այդ վիճակը կարող է տևել մինչև 2,5 րոպե և դառնալ  մահացության պատճառ»,- մեկնաբանում է Սամվել Խաչիկյանը: Ապնոե հիվադությունը կարող է սպառնալ ամենքին, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ խռմփացնող կանանց միայն 3%-ն է տառապում այս հիվանդությամբ, իսկ տղամարդկանց մոտ այդ տոկոսը հասնում է 16-ի: Խռմփոցը կանանց մոտ առաջանում է քթի միջնապատի թեքության, ծանր քաշերի պատճառով: «Կանայք կարող են սկսել խռմփացնել ժողովրդի լեզվով ասած «հորմոնալ խանգարումների» պատճառով: Այս դեպքում այն ավելի ուժեղ է արտահայտված»,- ասում է Ս. Խաչիկյանը: «Մի քանի ամիս առաջ դիմել էի ատամնաբույժի: Ինչ-որ սխալ շարժում էր արել և վնասել էր նյարդս: Դրանից հետո սկսել էի ժամանակառժամանակ խռմփացնել: Բայց քանի որ դա ինձ շատ էր անհանգստացնում, դիմել եմ բժշկի և այսօր արդեն կարծես թե էլ չեմ խռմփացնում»,-ասում է 52-ամյա տիկին Գայանեն: «Կանացի վիրահատությունից հետո ինձ մոտ ամեն ինչ խանգարվեց: Հիմա էլ սկսել եմ խռմփացնել: Քնելուց առաջ սպրեյներ եմ կաթեցնում, որ գոնե տանեցիները հանգիստ քնեն»,-պատմում է 56-ամյա տիկին Աննան: Խռմփոցը բնորոշ է ծերունական տարիքին, սակայն այն երբեմն պատահում է նաև երեխաների մոտ: «Երեխաները կարող են խռմփացնել քթի քրոնիկ փակվածության, գլխի դիմային ոսկորների անոմալիայի ժամանակ: Խռմփոցի պատճառով խանգարված քնի հետևանքերը կարող են լինել կապրիզը, դիմադրողականության, էներգիայի, ուշադրության նվազումը: Այդ դեպքերում անհապաղ պետք է դիմել բժշկի»,-բացատրում է մանկաբույժ Թերեզա Թանկյանը: Խռմփոցը կարող է պատճառ դառնալ կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների և համակարգերի ախտահարման, քանի որ խանգարվում է թթվածնի մուտքը օրգանիզմ: Այս հիվանդության բուժման համար կան շատ մեթոդներ: Առանց բժշկական միջամտության այս հիվանդությունը կարելի է բուժել հետևելով քաշին, հրաժարվելով ծխելուց, քնաբերներ ընդունելուց, քնելուց առաջ և ընդհանրապես ալկոհոլ օգտագործելուց: Բժիշկ Խաչիկյանը խորհուրդ է տալիս զբաղվել նաև լեզվի, շնչառական համակարգի մարզումներով: «Բժշկական միջամտությունները կարող են արտահայտվել ինչպես դեղորայքների տեսքով, այնպես էլ փափուկ քիմքի վիրահատությամբ (ավելի բարդ դեպքերում), որը տևում է 15 րոպե և գրեթե անցավ է»,- պարզաբանում է Ս. Խաչիկյանը: Խռմփոցը հիվանդություն է, այն էլ խիստ վտանգավոր, և այն նույնպես ունի բուժման կարիք: ՀԳ. Գիտնականները, 140 տղամարդկանց խռմփոց ուսումնասիրելով, եկել են եզրահանգման, որ դա հաղորդագրություն է հանգուցյալների աշխարհից: Նրանք այդ եզրահանգումը արել են խռմփոցի վերծանման արդյունքում և պարզել են, որ այն ունի իմաստ և նման է մարդկային խոսքին: 


/p>


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



 

Другие материалы по теме Կա արդյո՞ք միջոց խռմփոցի խնդիրը լուծելու  ЗДЕСЬ


  Опрос

Какая зарплата устроит вас для нормальной жизни?



Загрузка...


на армянском  In English


Советуем также...

Поделись с друзьями...



ԱՌՈՂՋԱՐԱՆ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Մարմնի խնամք [40]
Դեմքի խնամք [53]
Մազերի խնամք [27]
Մատնահարդարում, պեդիկյուր [14]
Օծանելիք [10]
ԱՌՈՂՋԱՐԱՆ [328]
Դիետաներ [38]
Նորաձևություն, բազմազան խորհուրդներ կանանց [41]
Մոդայի միտումներ [19]
Աքսեսուարներ [10]
Աստղային նորաձևություն [5]

Читайте также...


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Ավելացրեց: Davbad (07.12.2015)
Դիտումներ: 357 | Տեգեր: առողջարան | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ