Главная страница » Մարմնի խնամք

Ջենիֆեր Լոպեսի հատուկ դիետան և մարզանքը՝ աղջիկների համար  215

Загрузка...
 
 
 Խորագիրը՝ Մարմնի խնամք

  Հարցում

Ձեր վերաբերմունքը Քիմ Քարդաշյանին


Կարդալ Top- հոդվածներ


Երգչուհի, դերասանուհի և գործարար կին Ջեննիֆեր Լոպեսը երբեք այնքան լավ տեսք չի ունեցել, ինչպես 45 տարեկան հասակում։ Կանացի մարմնի և պիրկ հետույքի նորաձևության հիմնադիրը ներկայացրել է իր ֆիթնեսի և սննդակարգի գաղտնիքները։ Այդ մասին գրում է Glamour.ru-ն։

Գաղտնիք № 1

Ծննդաբերելուց հետո մարմինը վերականգնելու համար Ջեննիֆերն ընտրել է սպրինտային տրիատլոնը։ Նրան մարզում է հայտնի Թրեյսի Անդերսոնը (աստղային մարզչի հաճախորդներն են Մադոննան, Շակիրան և Գվինեթ Փելթրոուն)։Լոպեսը ավելի հավակնոտ նպատակ է դրել, քան նիհարելն է` մասնակցել մրցումների։ Յոգայով նա նիհարել է 18 կիլոգրամով և ծննդաբերելուց մոտ կես տարի անց մասնակցել տրիատլոնի իր առաջին մրցումներին, որն անցկացվեց Մալիբուում 2008թ. սեպտեմբերին։ 

Գաղտնիք № 2

Ջեյ Լոն սիրում է աերոբիկա, մարզասրահում պարապում է ծանրաձողով և համալիր վարժություններ է կատարում` նախատեսված կանացի պրոբլեմատիկ հատվածների համար (հետույք, ոտքեր և որովայն), դրանք 9–13 վարժություններ են, որոնք մարզիչը փոխում է ամեն տասը օրը մեկ։

Գաղտնիք № 3

Ջեննիֆերի երկաթյա օրենքն է` լիարժեք հրաժարվել շաքարից և աղից։ 

Գաղտնիք № 4

Չնայած խիտ ժամանակացույցին` Լոպեսն օրական քնում է ամենաքիչը 8 ժամ։

Գաղտնիք № 5

Ջեննիֆերը նախընտրում է մեդիտացիան ավելի, քան սպա կամ սրահներ այցելելը։


Մարզվում ենք Ջեյ Լոյի հետ միասին

Հետույք 

Չորեքթաթ դիրք ընդունեք։ Ձախ ձեռքը դրեք գոտկատեղին, ձախ ոտքը ձգեք դեպի հետ և բարձրացրեք այն հնարավորինս բարձր։ Վերադարձեք ելման դրություն։ Այնուհետև ձախ ոտքը` ծունկը ծալած վիճակում, տարեք կողք, ուղղեք այն և այդ դիրքում պահեք մի քանի վայրկյան։ Վերադարձեք ելման դրություն։ Կրկնեք վարժությունը 15 անգամ` յուրաքանչյուր ոտքով։  

Ոտքեր և ձեռքեր 

Ելման դրությունը` պառկած փորի վրա, ձեռքերը ծալված են արմունկում, կրծքի մոտ  ափերով հենվեք հատակին։ Բարձրացրեք ձախ ոտքը և դրեք մատների  ծայրերին։ Աջ ոտքը տարեք կողք` մարմնի նկատմամբ ուղիղ անկյան տակ։ Ձեռքերով հրվեք հատակից և մարմինը բարձրացրեք հնարավորինս վեր` կորացնելով մեջքը, սակայն չփոխելով ոտքերի դիրքը։ Վերադարձեք ելման դրություն։ Կատարեք 30 անգամ, արեք աջ և ձախ կողմով։  

Պրես 

Կանգնեք ծնկների վրա, ոտնաթաթերը բացեք ուսերի լայնությունից քիչ ավելի։ Վերցրեք 2 կգ հանտելը աջ ձեռքով, ծալեք արմունկում` այն տանելով գոտկատեղից մի քիչ հետ, այնպես, որ հանտելը կողք նայի։ Ձախ ձեռքը դրեք գոտկատեղին։ Իրանը թեքեք ձախ` պահպանելով հավասարակշռությունը, վերադարձեք ելման դրություն։ Թեքվեք դեպի աջ` հանտելով ձեռքը մեկնելով դեպի կողք, վերադարձեք ելման դրություն։ Կրկնեք 30 անգամ, փոխեք ձեռքը։

 



Նոր հոլովակներ
 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



 

Другие материалы по теме Ջենիֆեր Լոպեսի հատուկ դիետան և մարզանքը՝ աղջիկների համար  ЗДЕСЬ


  Опрос

Какая зарплата устроит вас для нормальной жизни?



Загрузка...


на армянском  In English


Советуем также...

Поделись с друзьями...



Մարմնի խնամք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Մարմնի խնամք [40]
Դեմքի խնամք [53]
Մազերի խնամք [27]
Մատնահարդարում, պեդիկյուր [14]
Օծանելիք [10]
ԱՌՈՂՋԱՐԱՆ [328]
Դիետաներ [38]
Նորաձևություն, բազմազան խորհուրդներ կանանց [41]
Մոդայի միտումներ [19]
Աքսեսուարներ [10]
Աստղային նորաձևություն [5]

Читайте также...


Կատեգորիա: Մարմնի խնամք | Ավելացրեց: Davbad (17.12.2015)
Դիտումներ: 215 | Տեգեր: մարմնի խնամք, Առողջ ապրելակերպ | - Վարկանիշ -: 0.0/0
Powered by Jasper Roberts - Blog