Առաջին օգնություն սրտի հանկարծակի կանգի դեպքում

RSS подписка 

Загрузка...

Главная страница » ԱՌՈՂՋԱՐԱՆ

Առաջին օգնություն սրտի հանկարծակի կանգի դեպքում  273

Загрузка...
 
 
 Խորագիրը՝ ԱՌՈՂՋԱՐԱՆ

  Հարցում

Ձեր վերաբերմունքը Քիմ Քարդաշյանին


Կարդալ Top- հոդվածներ


 

Սրտի հանկարծակի կանգը մահացության հիմնական պատճառներից մեկն է և տարեկան հասնում է մոտ 20%-ի։

Հանկարծակի սրտային կանգը սահմանվում է որպես անսպասելի ոչ վնասվածքային (ոչ տրավմատիկ) մահ կլինիկապես կայուն հիվանդների շրջանում, եթե վիճակի վատթարացման նշաններն ի հայտ են գալիս մեկ ժամվա ընթացքում։ Այդպես մահացածներից շատերը կվերադառնային կյանքի, եթե սրտի կանգից անմիջապես հետո իրականացվեր սիրտ- թոքային վերակենդանացում։ Սիրտ- թոքային վերակենդանացում (ՍԹՎ) C.P.R. (cardio - pulmonary resuscitation) Սիրտ-թոքային վերակենդանացումը կլինիկական և կենսաբանական մահվան սահմանային վիճակից օրգանիզմը դուրս բերելու միջոցառումների համալիր է, որն իրականացվում է շնչառության և արյան շրջանառության վերականգման նպատակին ուղղված հատուկ գործողություններով։ Այդ գործողությունները ընդունված է իրականացնել ABC հիմնական փուլերով, որտեղ՝ A-airway open (շնչուղիների բացում), B - breathing (արհեստական շնչառություն), C - circulation, chest compression (արյան շրջանառության վերականգնում, կրծքավանդակի սեղմումներ, այսինքն՝ սրտի անուղղակի' փակ մերսում)։ Այսպիսով, սրտի աշխատանքի և շնչառության վերականգնումը կամ սիրտ- թոքային վերակենդանացումը կրծքավանդակի սեղմումների և ներփչումների հաջորդաբար կատարվող գործողությունների ամբողջությունն է, որի միջոցով թթվածնով հարստացած արյունը մղվում է արյունատար անոթներով առաջին հերթին դեպի ուղեղ՝ կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը ապահովելու նպատակով։

 

Ուստի ուղեղի անդարձելի մահը կանխելու համար պետք է որքան հնարավոր է վաղ սկսել վերակենդանացման գործողությունները, իսկ դրա համար յուրաքանչյուր չափահաս մարդ պետք է կարողանա ախտորոշել սրտի կանգը և անհապաղ սկսի ՍԹՎ-ն։ Անհրաժեշտ է նշել, որ վերակենդանացումը ցուցված է հանկարծամահության բոլոր դեպքերում, և երկարատև ու անբուժելի հիվանդությունների պայմաններում դրանից արդյունք չպետք է ակնկալել։

Վերակենդանացման հակացուցումներն են հետևյալ իրավիճակները.

• Մահը վրա է հասել երկարատև և անբուժելի համարվող հիվանդությունների կամ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների և արատների արդյունքում։

• Եթե ճշգրիտ հայտնի է, որ սրտի կանգից անցել է ավելի քան 25 րոպե։

• Եթե տուժածը կենդանության օրոք ՍԹՎ- ից հրաժարվելու վավերացված փաստաթուղթ է ստորագրել։ Սիրտ-թոքային վերակենդանացման հիմնական միջոցառումները Տուժածը պետք է մեջքի վրա պառկած լինի կոշտ և հարթ տեղում, իսկ փրկարարը պետք է կանգնի կամ ծնկի նրա կողքին։ Շնչուղիների անցանելիությունը ապահովելուց և շնչառության բացակայությունը հաստատելուց հետո պետք է ահազանգել, կատարել 2 ստուգիչ ներփչում և գնահատել կրծքավանդակի բարձրացումը և իջեցումը տուժածի պասիվ ներշնչման և արտաշնչման ժամանակ, որից հետո ստուգել անոթազարկը (ոչ մասնագետի համար վերջին գործողությունները պարտադիր չեն) և սկսել սրտի անուղղակի մերսումը։ Դրա համար ա) ճիշտ դիրքում դնել ձեռքերը՝ կրծքավանդակը սեղմելու համար,

• Մի ձեռքի ափը դրվում է կրծքավանդակի կենտրոնում՝ միջպտկային գծով կամ կրծոսկրի թրաձև ելունից 2-3 մատ վերև, մյուս ձեռքը դրվում է առաջին ձեռքի վրա, որի մատները ուղղված են և բարձրացված կրծքավանդակից, վերևի ձեռքի մատները ծալել՝ բռնելով ներքևի դաստակը (կարելի է նաև ուղղակի հենվել սեղմող ձեռքին)։

• Ձեռքերը ուղիղ պահել արմնկային հոդերում՝ տուժածի իրանին ուղղահայաց,

• Սեղմումները կատարել ոչ միայն ձեռքերի մկանների ուժով, այլ աշխատել նաև իրանով։

• Սեղմումների միջև թուլացնել ձեռքերը՝ թողնելով, որ կրծքավանդակը ընդունի իր նախկին դիրքը, բայց ձեռքերը չկտրել կրծքավանդակից։

• Սեղմումները կատարել այնպես, որ առաջանա կրծքավանդակի նկատելի իջեցում մոտ 4-5 սմ-ով, որպեսզի սիրտը սեղմվի երկու ոսկրերի՝ ողնաշարի և կրծոսկրի միջև:

• Կատարել 30 սեղմում 23 վայրկյանի ընթացքում (մեկ րոպեում մոտ 100 սեղմում)՝ բարձրաձայն հաշվելով, սեղմումները պետք է լինեն կտրուկ և համաչափ, վերից վար: բ) կատարել 2 ներփչում (խորը ներփչում չկատարել) յուրաքանչյուրը 1 վայրկյան տևողությամբ։ Եթե աոաջին ներփչումից կրծքավանդակը չի բարձրացում, կզակը վեր բարձրացնելով՝ գլխի դիրքը վերստուգել։ գ) Կատարել նման 5 ցիկլ (30 սեղմում, 2 ներփչում) և անոթազարկի կրկնակի վերստուգում։ Այդ գործողությունները կատարել այնքան ժամանակ, մինչև տուժածը կա'մ սկսի ինքնուրույն շնչել, կա'մ ձեզ փոխարինի մասնագետը, կա'մ էլ այլևս ի վիճակի չլինեք շարունակելու։ Պետք է դադարեցնել նաև այն դեպքում, եթե տարածքը դառնա վտանգավոր ձեզ համար: Վերակենդանացման գործողությունները կարելի է կատարել երկրորդ փրկարարի օգնությամբ: Սրտի անուղղակի մերսումը պահանջում է Ֆիզիկական դիմացկունություն, և ցանկալի է, որ մի քանի րոպեն մեկ մերսում իրականացնողը փոխարինվի։ Դա պետք է կատարվի արագ, որպեսզի չխանգարվի սեղմումների ռիթմը։ Եթե վերականգնվում է սրտի աշխատանքը, միևնույն է. տուժածին մենակ չպետք է թողնել, քանի որ ցանկացած պահի վիճակը կարող է կտրուկ վատանալ։ Մինչև 1 տարեկան երեխայի սիրտ-թոքային վերակենդանացում

• Անհրաժեշտ է պատկերացնել նրա պտուկները միացնող երևակայական գիծը։

• Ձեռքի ցուցամատը դնել այդ գծին՝ կրծոսկրի վրա։

• Անմիջապես ցուցամատի կողքին՝ այդ գծից ներքև, տեղադրել միջնամատը և մատնեմատը, բարձրացնել ցուցամատը։

• Սեղմումները կատարել միայն 2 մատների բարձիկներով, սեղմման խորությունը՝ կրծքավանդակի խորության 1/3- ը կամ 1,5-2 սմ։ • Մատները միշտ հպված պահել սեղմման տեղում։

• Կատարել 30 սեղմում և 2 ներփչում քթի և բերանի մեջ միաժամանակ։ • Մեկ րոպեից հետո ստուգել անոթազարկը։ • Եթե այն չի շոշափվում, շարունակել ՍԹՎ-ն։ Արհեստական շնչառություն չկատարելու դեպքում ոչ մասնագետին թույլատրվում է կատարել միայն սրտի անուղղակի մերսում (այդ տարբերակը ավելի գերադասելի է, քան ընդհանրապես վերակենդանացում կատարելուց հրաժարվելը): Անչափահաս երեխային ցուցաբերվող օգնությունը (1-8 տարեկան) Սեղմումները կատարել միջպտկային գծով, 1 ձեռքի ափով կամ 2 ձեռքով 2,5-4 սմ խորությամբ (30 սեղմում և 2 ներփչում)։ Սրտի մերսման սկզբունքները • սեղմման սահմաններ՝ կրծքավանդակի մեջտեղում՝ միջպտկային գծի վրա,

• սեղմման մեթոդը՝ 2 ձեռքով մեծահասակների շրջանում, 1-8 տարեկանների շրջանում՝ երկու ձեռքով կամ մեկ ձեռքով, մինչև 1 տարեկան երեխաների շրջանում՝ 2 մատով,

• սեղմման խորութւունը՝ 1,5-2 սմ՝ ծծկեր երեխաների շրջանում, 1-8 տարեկանների շրջանում 2,5-4 սմ, 4-5 սմ՝ մեծահասակների շրջանում,

• սեղմման հաճախությունր՝ մոտավորապես 100/րոպ։ Ինչպես արդեն ասվել է, վերջին տարիների միջազգային գիտական հետազոտությունները թույլ տվեցին որոշ փոփոխություններ մտցնելու վերակենդանացման ալգորիթմում։ Ամփոփելով թեման՝ նշենք, որ համաձայն այդ տվյալների՝ մեծահասակների շրջանում սրտի կանգից հետո առաջին րոպեների ընթացքում ներփչումներ չեն կատարում, քանի որ այդ ժամանակահատվածում արյան մեջ թթվածնի պարունակությունը դեռ մնում է բավական բարձր, և ուղեղի բջիջները կարող են վնասվել ավելի շատ արյան շրջանառության կանգի պատճառով, քան շնչառության դադարից, ուստի կրծքավանդակի սեղմումները ներփչումներից ավելի կարևոր են։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում շնչառության բացակայության դեպքում շնչուղիները բացելուց անմիջապես հետո առանց սկզբնական ստուգիչ ներփչումների սկսել սրտի մերսումը 2 ներփչումով' ընդմիջելով ամեն 30 սեղմումը: Երեխաների ջրջանում սկզբում կատարում են 5 ստուգիչ ներփչում, որից հետո՝ 30 սեղմում և 2 ներփչում։

Այս ցիկլերը շարունակում են մինչև մասնագետների գալը կամ արդյունքի հասնելը։ Քանի որ արհեստական շնչառությունը ոչ մասնագետի համար տեխնիկապես և էստթետիկապես դժվար է և վանող, և հաճախ դառնում է հիմնական խանգարող հանգամանք՝ վերակենդանացում կատարելու համար, այն կատարել չցանկանալու կամ չկարողանալու դեպքում միայն սրտի անուղղակի մերսում կատարելը ավելի գերադասելի է, քան ընդհանրապես վերակենդանացում կատարելուց հրաժարվելը։ Ներկայումս անց են կացվում խոշոր միջազգային հետազոտություններ, որոնց արդյունքները կտպագրվեն 2010թ.: Դրանք թույլ կտան հանգելու վերջնական եզրակացության ներփչումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ։ Եթե 30 րոպեի ընթացքում ճիշտ կատարված վերակենդանացման միջոցառումները եղել են ոչ արդյունավետ, և առնվազն բբերի նեղացում և ինքնուրույն շնչառության վերականգնում տեղի չի ունեցել, դադարեցրեք ձեր գործողությունները:



Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



 

Другие материалы по теме Առաջին օգնություն սրտի հանկարծակի կանգի դեպքում  ЗДЕСЬ


  Опрос

Какая зарплата устроит вас для нормальной жизни?



Загрузка...


на армянском  In English


Советуем также...

Поделись с друзьями...



ԱՌՈՂՋԱՐԱՆ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Մարմնի խնամք [40]
Դեմքի խնամք [53]
Մազերի խնամք [27]
Մատնահարդարում, պեդիկյուր [14]
Օծանելիք [10]
ԱՌՈՂՋԱՐԱՆ [328]
Դիետաներ [38]
Նորաձևություն, բազմազան խորհուրդներ կանանց [41]
Մոդայի միտումներ [19]
Աքսեսուարներ [10]
Աստղային նորաձևություն [5]

Читайте также...


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Ավելացրեց: Davbad (07.12.2015)
Դիտումներ: 273 | Տեգեր: առողջարան | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ