9 միջոց, առանց պարապմունքների և վարժությունների, հարթ ստամոքս և փոր ունենալու համար

RSS подписка 

Загрузка...


Главная страница » Դիետաներ

9 միջոց, առանց պարապմունքների և վարժությունների, հարթ ստամոքս և փոր ունենալու համար  2656

Загрузка...
 
 
 Խորագիրը՝ Դիետաներ

  Հարցում

Ձեր վերաբերմունքը Քիմ Քարդաշյանին


Կարդալ Top- հոդվածներ


 

Եթե դուք այնքան եք հոգնում, որ այդպես էլ չեք հասնում մինչ մարզասրահ և կարծում եք, որ դիետաները վտանգավոր են, ապա առաջարկում ենք ծանոթանալ 9 միջոցի հետ, որոնք կօգնեն ձեզ ունենալ հարթ և ձիգ փոր՝ առանց դիետաների և մարզումների:

1. Ձգվեք
Եթե դուք հետևեք, որ ձեր մեջքն ու ուսերը միշտ ձիգ և ուղիղ լինեն, ապա մի քանի շաբաթից կնկատեք, որ ձեր ստամոքսը ևս ձգվել է, իսկ փորը դարձել է ավելի հարթ: Ամենակարևորը՝ պետք է ուղիղ նստել համակարգչի առջև: Սկզբում գուցե դժվար լինի, բայց հետագայում այն սովորական կդառնա ձեզ համար:

2. Ջուր խմեք
Սա շատ հեշտ միջոց է: Ջուրը մաքրում է մեր օրգանիզմը, այնպես որ՝ պետք է հիշել, որ մեկ ժամվա ընթացքում պետք է խմեք 1 բաժակ ջուր:

3. Հաճախ գնացեք պետքարան
Եթե խոսում ենք հարթ փորի մասին, ապա այս պահը շրջանցել չի կարելի: Այնպես որ՝ պետք է շատ հաճախ այցելել պետքարան: Բժիշկները պնդում են, որ շատ ճիշտ է օրգանիզմը հարմարեցնել հստակ գրաֆիկի, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ սա քչերին է հաջողվում: Որպեսզի օրգանիզմից դուրս գան վտանգավոր նյութերը՝ պետք է գնալ պետքարան օրը միջինում 7 անգամ:

4. Ծամեք
Որքան շատ եք դուք ծամում, այնքան սնունդը փոքր տեղ է զբաղեցնում ձեր ստամոքսում: Բացի այդ՝ սնունդը երկար ծամելիս՝ դառնում է ավելի դյուրամարս և շուտ է հագեցնում քաղցի զգացողությունը:

5. Օգտագործեք պրոբիոտիկներ
Հաճախ ստամոքսն ավելի մեծ է երևում, քան կա: Դրա պատճառը կարող է լինել ուտելիքը չմարսելն, ու հնարավոր է՝ փքվածության զգացում ունենաք: 50 գրամ պրոբիոտիկ օգտագործելը կազատի ձեզ այս խնդրից:

6. Քայլեք
Ամեն օր պետք է քայլելուն տրամադրել ոչ պակաս, քան 30 րապե: Ստացվում է ավելի՞, հիանալի է: Քայլքը կարող է լինել նաև դանդաղ, արագ քայլելը նախապայման չէ: Հիշեք, որ քայլելիս պետք է ուղիղ պահել մեջքը և որքան հնարավոր է՝ ձգել փորը: Այս միջոցով արդյունքի կհասնեք շատ արագ և պարբերաբար:

7. Մոռացեք մաստակի մասին
Երբ դուք ինքամոռաց մաստակ եք ծամում՝ ձեր ստամոքսը լցվում է օդով, որն էլ փքում է ձեր որովայնը: Եթե ուզում եք թարմություն, մաստակի փոխարեն՝ կերեք անանուխով կոնֆետ:

8. Հետևեք հարմոններին
Կանանց մոտ հորմոններն առաջացնում են խնդիրներ, որոնք էլ որովայնի շրջանում առաջացնում են ճարպ: Դրանից խուսափելու համար պետք է օգտագործել շատ կալցիում և B խմբի վիտամիններ: Այս դեպքում իդեալական կլինի, եթե դիմեք բժշկի:

9. Պառկեք
Հիանալի խորհուրդ է, ճի՞շտ է: խրախուսվում է օրվա ընթացքում 20 րոպե պառկել մեջքի վրա և ոտքերը բարձրացնել վերև: Այդ ընթացքում կարելի է կատարել ոտքերի ձգումներ, «օդում» հեծանիվ քշել և այլն: Ամեն օր 20 րոպե տրամադրելով՝ դուք կարող եք հասնել ցանկալի արդյունքի:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



 

Другие материалы по теме 9 միջոց, առանց պարապմունքների և վարժությունների, հարթ ստամոքս և փոր ունենալու համար  ЗДЕСЬ


  Опрос

Какая зарплата устроит вас для нормальной жизни?



Загрузка...


на армянском  In English


Советуем также...

Поделись с друзьями...



Դիետաներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Մարմնի խնամք [40]
Դեմքի խնամք [53]
Մազերի խնամք [27]
Մատնահարդարում, պեդիկյուր [14]
Օծանելիք [10]
ԱՌՈՂՋԱՐԱՆ [328]
Դիետաներ [38]
Նորաձևություն, բազմազան խորհուրդներ կանանց [41]
Մոդայի միտումներ [19]
Աքսեսուարներ [10]
Աստղային նորաձևություն [5]

Читайте также...


Կատեգորիա: Դիետաներ | Ավելացրեց: Davbad (12.02.2016)
Դիտումներ: 2656 | Տեգեր: Դիետաներ, ինչպես նիհարել | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ