RSS подписка 

Загрузка...


Главная страница » Դեմքի խնամք

10 սննդամթերք, որոնք նպաստում են կատարյալ մաշկ ունենալուն  1345

Загрузка...
 
 
 Խորագիրը՝ Դեմքի խնամք

  Հարցում

Ձեր վերաբերմունքը Քիմ Քարդաշյանին


Կարդալ Top- հոդվածներ


 

Գեղեցկացնող տարբեր միջոցների փոխարեն, որոնք հաճախ անարդյունավետ են, փորձագետները խորհուրդ են տալիս կատարյալ մաշկ ունենալու համար օգտագործել բնական մթերքներ, որոնք մեր առօրյա սննդակարգի մի մասն են կազմում: Այս մասին եմ ներկայացնում 10 մթերք, որոնք հիանալի ազդեցություն են թողնում մաշկի վրա:

1. Կարմիր պղպեղ
Կարմիր քաղցր պղպեղի մեկ հատը պարունակում է վիտամին C-ի օրվա անհրաժեշտ չափաբաժինը: Այն նաև զգալի քանակությամբ դիետիկ մանրաթել և B6 վիտամին է պարունակում: Այն հարուստ է կարոտիններով, որոնք կանխում են կնճիռների առաջացումը և լավացնում արյան շրջանառությունը` երիտասարդացնելով մաշկը:

2. Մուգ շոկոլադ
Այն հարուստ է հակաօքսիդանտներով, ճարպաթթուներով և ֆլավանոլներով, որոնք նպաստում են փայլուն մաշկ ունենալուն: Հակաօքսիտանտները լավ պաշտպանիչ ուժ են արևահարվելու դեմ:

3. Սաղմոն
Սաղմոնը հիանալի մթերք է սթրեսի, հոգնածության և ընճվածության դեմ պայքարելու համար: Այն պահովում է նաև վիտամին D-ի օրական անհրաժեշտ չափաբաժինը, որը, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է ոսկորների, սրտի և ուղեղի առողջության համար:

4. Կոկոսի յուղ
Կոկոսի յուղը ճարպերով հագեցած մթերք է` 90 տոկոս կալորիաներով: Այն պարունակում է լաուրինաթթու, որը հզոր հակաբակտերիալ և հակավիրուսային գործակալ է և պաշտպանում է վիրուսներից, վարակներից, բորբոքումից և բշտիկներից: Այն նաև հարուստ է ճարպաթթուներով և վիտամին E-ով:

5. Կանաչ թեյ
Այն հակաօքսիդանտների և ամինաթթվի մեծ աղբյուր է, որն օգնում է մարմնին հանգստանալ և թուլացնում է լարվածությունը:

6. Սպանախ
Սպանախը երկաթի, վիտամին E-ի, քլորոֆիլի, վիտամին A-ի, սպիտակուցների և վիտամին C-ի հոյակապ աղբյուր է:

7. Սերմեր
Կանեփի, արևածաղկի, դդմի և կտավատի սերմերը հիանալի ազդեցություն են ունենում մաշկի վրա: Դդմի և արևածաղկի սերմերը հարուստ են սելենով, վիտամին E-ով, սպիտակուցներով, որոնք զեծ են պահում կնճիռներից և խոնավեցնում մաշկը: Կտավատի սերմերը օմեգա 3 ճարպաթթու են պարունակում, որոնք պայքարում են կնճիռների և բշտիկների դեմ:

8. Նեխուր
Նեխուրը հիանալի միջոց է մաշկի պահպանման համար: Այն պարունակում է վիտամին K, որն օգնում է բարելավել արյան շրջանառությունը և իջեցնում է արյան ճնշումը:

9. Պապայա
Պապայան հիանալի միրգ է, որը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Այն շատ քիչ կալորիա է պարունակում` 39 կալորիա 100 գրամում և որևէ խոլեստերին չի պարունակում: Նիհարելու համար անհրաժեշտ է պարզապես ամեն օր պապայա ուտել:

10. Գազար
Գազարը օգտակար է ոչ միայն աչքերի, այլև մաշկի համար: Այն նպաստում է վերքերի արագ բուժմանը: Գազարը հարուստ է վիտամին A-ով: Այն խոչընդոտում է ավելորդ բջիջների ի հայտ գալուն և մաքրում է մաշկի մահացած բջիջները:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



 

Другие материалы по теме 10 սննդամթերք, որոնք նպաստում են կատարյալ մաշկ ունենալուն  ЗДЕСЬ


  Опрос

Какая зарплата устроит вас для нормальной жизни?



Загрузка...


на армянском  In English


Советуем также...

Поделись с друзьями...



Դեմքի խնամք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Մարմնի խնամք [40]
Դեմքի խնամք [53]
Մազերի խնամք [27]
Մատնահարդարում, պեդիկյուր [14]
Օծանելիք [10]
ԱՌՈՂՋԱՐԱՆ [328]
Դիետաներ [38]
Նորաձևություն, բազմազան խորհուրդներ կանանց [41]
Մոդայի միտումներ [19]
Աքսեսուարներ [10]
Աստղային նորաձևություն [5]

Читайте также...


Կատեգորիա: Դեմքի խնամք | Ավելացրեց: Davbad (14.02.2016)
Դիտումներ: 1345 | Տեգեր: մաշկի խնամք | - Վարկանիշ -: 0.0/0